Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

7 տարեկան երեխայի ձեռքը կոտրող, հայ կնոջը ստորաբար հարվածող առնչություն չունեն ՀՀ սահմանադրության հետ

30/05/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր, կառավարության 3֊րդ մասնաշենքի դիմաց խաղաղ ցույցի ելած ցուցարարներիս, ենիչերաբար ճնշելու իջեցված հրամանը փաստում է մեկ բան՝ իրեն նեոսուլթան հռչակած Էրդողանի քաղաքական ազդեցությունը Հայաստանի հանրապետությունում և այն՝ հայերիս վրա անխախտ պահելու կապիտուլյանտ մանկլավիկների մտահոգությունը։ Նման գրառում է արել ՀՀԿ անդամ, դոցենտ Լևոն Նազարյանը ֆեյսբուքի իր էջում։

«Արցախի հայկական լինելիության և ՀՀ֊ի սուվերեն ապագայի համար պայքարի ելածներին բռնի կերպով գետնին տապալումը, 1890թ.֊ին Պոլսի Գում֊Գափույի հայկական խաղաղ ցույցի թուրքաբարո ճնշման կրկնօրինակումն է։ Արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ 2֊րդի անմիջական հրահանգով բախում հրահրվեց թուրք ոստիկանների և խաղաղ հայ ցուցարարների միջև, եղան վիրավորներ ու զոհեր…

Հայ դատի արդարացի պահանջի համար ցույցի ելած հայորդիներին 130 տարի առաջ բռնությամբ տապալած սուլթանին երկրպագելով՝ մահաբերների խունտան այսօր կրկնօրինակում է նաև օսմանյան քաղաքական ձեռագիրը, փորձելով կոտրել հայ մարդու իր հայրենիքում հայ մնալու ձգտումը, ջանալով ձեռքերը լվանալ արցախահայության կենսական պահանջատիրությունից։

Ինչպես թուրքական կառավարությունը Գում-Գափուի ցույցը օգտագործեց արևմտահայերի հալածանքներն ուժեղացնելու և ցեղասպանության իր քաղաքականությունն արևմուտքում արդարացնելու համար, այնպես էլ կապիտուլյանտների այս խմբակը սույն ձեռագրով ջանալու է հիմքեր ստեղծել քաղաքական հետապնդումների սաստկացման և Արցախի ու հայրենիքի օտարման գործում դիտորդ մնալու և Արևմուտքին այն հրամցնելու համար։
Մանկավարժականի հեռակայի իրավագիտության բաժնի ոստիկան ուսանողներիս միշտ առաջին հանդիպմանը հարցնում էի օրենքի և իրավունքի գերակայության մասին։ Թյուրիմացաբար գտնում էին, որ օրենքի ծառաներն են, իրավունքը՝ փաստացի, ցուցարարներիս պես զգետնելով։ Մոտ է ժամանակը, որ Ֆեմիդան իր սուրը ճոճելու է իրավապահ համակարգում, մեր խղճահարության ու բարեսրտության արդյունքում հայտնվածների ու այդպես էլ պետության փիլիսոփայությունը չհասկացածների գլխին։

7 տարեկան երեխայի ձեռքը կոտրող, հայ կնոջը ստորաբար հարվածող, ցուցարարին մարտական սամբոյի հնարքով գետին տապալողները առնչություն չունեն ՀՀ սահմանադրության հետ։ Բնական է չեն կարդացել սահմանադրական այն պնդումը, որ ՀՀ֊ում բարձրագույն արժեքը քաղաքացին է, ժամանակին չեն էլ անսացել ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի կոչին, ըստ որի՝ պետք է «դուք»֊ով խոսել Հայաստանի քաղաքացու հետ։

Բացի թուրք քիրվաների առաջ պատվի առնող սույն տեսակից, այս երկիրն ու պետությունն ունեն նաև հիմնադիր հայրեր, ունեն արյուն ու քրտինք չխնայած առաջնորդներ, ունեն պատվախնդիր ու անվախ երիտասարդներ, ունեն բանիմաց ու կայուն նվիրյալներ, որոնց բռունցքվող միասնությունը շուտով թուրքահպատակ խունտային ուղարկելու իր հոգևոր և քաղաքական հայրերի ծոցը՝ Արաքսի ափից այն կողմ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլը ստրատեգիական սխալ արեց

Հաջորդ գրառումը

323 մտավորական միացել է կոչին. Լիլիթ Գալստյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց. Արսեն Բաբայան

01/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան․ Դավիթ Տոնոյան

01/06/2026
Նորություններ

Ելքը իշխանափոխութունն է և կործանարար ընթացքի կասեցումը. Արեգ Սավգուլյան

01/06/2026
Նորություններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

01/06/2026
Հաջորդ գրառումը

323 մտավորական միացել է կոչին. Լիլիթ Գալստյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական