Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

6-կետանոց Նիկոլ Փաշինյանը․ նա Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում

15/05/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երբ Ադրբեջանը հրապարակեց իր 5–կետանոց սկզբունքները, որոնք պետք է ընկած լինեն հայ–ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի հիմքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դրանք ընդունելի են պաշտոնական Երևանի համար։ Երբ Հայաստանը ոչ հրապարակային պատասխանեց Ադրբեջանին իր 6–կետանոց տեքստով, Ալիևն Ադրբեջանի արտգործնախարարի շուրթերով ծաղրեց Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը։ Վերջինիս այլ բան չէր մնում, քան հանրայնացնել 6–կետանոց իր պատկերացումները՝ զուգահեռաբար փորձելով ներքին լսարանին մոլորեցնել, թե իբր կռիվ է տալիս Արցախի համար։ Նիկոլական կետերի նեղացկոտ, հեղհեղուկ, մանկամիտ, անգրագետ, անհեթեթ, միջազգային ներկա կոնյունկտուրան չընկալող մասերը մի կողմ դրած անդրադառնանք Արցախին վերաբերող կետին։ 

«Հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Սա՛ է Նիկոլ Փաշինյանի առաջարկը Բաքվին։ Այս առաջարկը նշանակում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում։ Սա ամբողջությամբ բխում է կարգավիճակի նշաձողի իջեցման փաշինյանական քարոզից։ Փաշինյանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բխեցնել հայերի անվտանգության, իրավունքների ու ազատությունների ապահովումից, ինչը նշանակում է, որ Փաշինյանի համար ընդունելի կարող է լինել Արցախն Ադրբեջանի կազմում լինելը, եթե, օրինակ, Ալիևը երդվի կամ թղթի վրա երաշխիքներ տա, որ հարգված կլինեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ազատությունները, նրանք կլինեն անվտանգ։ Փաշինյանի այս առաջարկի կյանքի կոչման դեպքում Արցախը կհայաթափվի։ Լավագույն դեպքում՝ նախիջևանյան տարբերակով։ 

Ի դեպ, ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվել են հայտարարել, որ իրենք բացառում են հակամարտության վերջնական լուծման որևէ տարբերակ, երբ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում։ Ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Գրիգորյանը և ՔՊ–ական մի շարք պատգամավորներ չեն բացառել տարբերակ, երբ Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում (եթե բացառում են, ապա թող ուղիղ հայտարարեն այդ մասին ու նշեն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ հայկական կողմը չի զիջելու և՛ հայ–ադրբեջանական, և՛ հայ–թուրքական հարաբերություններում)։ Փաշինյանի 6–կետանոց առաջարկներում հենց այդ տարբերակն է ամրագրված։ Մեր երկրի համար նվաստացուցիչն այն է, որ անգամ այս կապիտուլյացիոն բնույթի նամակն է ծաղրի արժանանում Ադրբեջանի կողմից։ Մեր թշնամիները հաշվել են Փաշինյանի ատամները, դրա համար էլ ծաղրում են Հայաստանին ու Արցախին։ Ու այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պարտության ու նվաստացման խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է աշխարհում ներկայացնում Հայաստանն ու Արցախը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

Հաջորդ գրառումը

Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ « ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարա. սա կոչվում է բարքերի անկում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բազային առողջության ապահովագրման վճարը սահմանվել է ամսական 10 800 դրամ չափով. նախարար

02/12/2025
Նորություններ

Վարդենյաց լեռնանցքում և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

02/12/2025
Նորություններ

ԱԺ հերթական նիստը՝ ուղիղ

02/12/2025
Նորություններ

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և Մելիք Ղուկասյանին կփոխարինեն

02/12/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ ասես, որ ապացուցված ԱԱԾ « ստուկաչը» դարձավ ԱԺ նախագահ, այսօր՝ ԱԳ նախարա. սա կոչվում է բարքերի անկում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական