Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածում ակտիվ շինաշխատանքներ են. մոտ 12 կիլոմետրանոց պետական նշանակության ճանապարհը վերակառուցելու աշխատանքները սկսելու համար պետբյուջեից հատկացվել է 5,5 մլրդ դրամ:
Կոռնիձոր համայնքով անցնող ճանապարհահատվածում իրականացվում են հողային աշխատանքներ, նախատեսում են ունենալ ինտենսիվ երթևեկությամբ ճանապարհ։ 2023 թվականի գարնանը Տեղ-Կոռնիձոր ասֆալտապատված ճանապարհը կհանձնվի շահագործման։