5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թվականի ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են կատարված աշխատանքների վերաբերյալ, արձանագրել բացթողումները։
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Սմբատ Գրիգորյանը, ամփոփելով խորհրդակցությունը, մատնանշել է 2021 թվականի գերակա խնդիրներն ու հանձնարարականներ տվել առաջին եռամսյակում պլանավորված աշխատանքների վերաբերյալ։