Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

48 կազմակերպություններից 14-ում իրացվել է ոչ սպանդանոցային միս

05/09/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչները սեպտեմբերի 5-ից խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում են սկսել Հայաստանի ողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման ցանցում: Ինչպես տեղեկացնում են տեսչական մարմնից, իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 48 կազմակերպություն, որոնցից 14-ում միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 521 կգ մսի վաճառքը:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 10-ից մեկնարկել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության գործընթաց՝ խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 20 օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողության ընթացքում առավոտյան 4:00-ից 9:00-ն ընկած հատվածում Երևան քաղաք մտնող 6 մայրուղիներում (Աբովյան-Երևան, Աշտարակ-Երևան, Էջմիածին-Երևան, Արարատ-Երևան, Զովունի-Երևան և Ջրվեժի խճուղիներ) կանգնեցվել և ստուգվել է մոտ 4500 մեքենա, ինչի արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, կասեցվել է մոտ 7000 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաներ մուտք գործած տրանսպորտային միջոցների նկատմամբ կազմվել է 17 արձանագրություն, կասեցվել մոտ 4700 կգ մսեղիքի մուտքն իրացման ցանց: Գյուղատնտեսական շուկաների մսի իրացմամբ զբաղվող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 2 արձանագրություն և կասեցվել մոտ 150 կգ մսեղիքի վաճառքը: Այս պահին իրականացվում է 44 վարչական վարույթ:

«Այսօրվանից՝ սեպտեմբերի 5-ից, խստացված անասնահամաճարակային մշտադիտարկում է սկսվել հանրապետության ողջ տարածքում գործող միս-մսեղիքի իրացման ցանցում:
Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են իրացման ցանցի 48 կազմակերպություն, որոնցից 14 ում հայտնաբերված միս-մսեղիքի խմբաքանակները չեն ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, կազմվել են արձանագրություններ: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 521 կգ մսի վաճառքը: Մանավորապես՝

Երևան – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 68 կգ (27 կգ խԵԿ, 8 կգ ՄԵԿ, 33 կգ խոզ) մսի իրացումը,
Արագածոտն – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Արարատ – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 61 կգ (47 կգ ԽԵԿ,14 կգ խոզ) մսի իրացումը,
Արմավիր – ստուգվել է 7 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 14 կգ ԽԵԿ-ի իրացումը,
Գեղարքունիք – ստուգվել է 5 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 90 կգ (50 կգ խԵԿ, 40 կգ խոզ) մսի իրացումը,
Լոռի – ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Կոտայք – ստուգվել է 8 կազմակերպություն, կազմվել է 3 արձանագրություն, կասեցվել է 277 կգ (158 կգ խԵԿ, 19 կգ ՄԵԿ,100 կգ խոզ) մսի իրացումը,
Շիրակ – ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Սյունիք – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
Վայոց Ձոր – ստուգվել է 2 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 11 կգ խոզ մսի իրացումը,
Տավուշ – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել»,- հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

STARMUS-ը Երևանում է՝ ոգեշնչելու հայկական տեխնոլոգիական հսկաների, հայկական ստարտափերի նոր սերնդին

Հաջորդ գրառումը

Իջևանի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի գործով նախաքննություն է սկսվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Իջևանի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի գործով նախաքննություն է սկսվել

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական