42.700 դրամ աջակցություն՝ «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին

13

ՀԿԽԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) աջակցություն կտրամադրի «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին: ՀԿԽԸ-ն իրականացնում է խոցելիության գնահատում, ըստ որի տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Դրամական օգնությունը կտրամադրվի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:
Հարցերի դեպքում տուժած տնտեսվարողները կարող են կապ հաստատել ՀԿԽԸ-ի հետ 060 625050 հեռախոսահամարով»: