Ադրբեջանի Գերագույն դատարանը մեղմացրել Է չորս հայ ռազմագերիների «դատավճիռը». նրանք ազատ են արձակվել. հայտնում է Sputnik Азербайджан-ը:
Նշենք, որ հայ զինծառայողները ձերբակալվել են 2020թվականի դեկտեմբերի 13-ին։
Օրվա ընթացքում ադրբեջանական տելեգրամյան ալիքները, նաև haqqin.az-ը հայտնել էին, որ Բաքուն այսօր Երեւանին կփոխանցի 5 հայ ռազմագերիների:
Պաշտոնական տեղեկություն պետական որևէ օղակից դեռ չկա։