Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2026թ-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային եղանակով

19/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 1–ից Հայաստանում բոլոր աշխատանքային պայմանագրերը պարտադիր պետք է կնքվեն էլեկտրոնային համակարգով։ Նա հիշեցրել է, որ օրենսդրական այդ փոփոխություններն ընդունվել են 2024թ. դեկտեմբերին՝ ԱԺ-ում։

Ըստ այդմ, այս տարվա հուլիս 1–ից աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային տարբերակով կնքելու պահանջը կգործի կամավորության սկզբունքով, իսկ հաջորդ տարվանից այն կդառնա պարտադիր։

«Պետական եկամուտների կոմիտեի հարթակում լինելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները։ Նրանք լրացնելու են աշխատանքային պայմանագրի պարտադիր դաշտերը։ Բացի դրանից, գործատուն կարող է աշխատողի հետ համաձայնությամբ ավել պայմաններ ավելացնել պայմանագրում, եթե դրա կարիքը տեսնում է։ Գործատուն և աշխատողն իրենք կարող են որոշել` հարթակում այդ ինֆորմացիան ավելացնեն, թե դա լինի առանձին համաձայնագրերի միջոցով»,-ասել է Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով` երբ գործատուն լրացնի բոլոր պարտադիր դաշտերը, պետք է դնի էլեկտրոնային ստորագրություն (գործատուն իր անունից ստորագրելու լիազորություն կարող է տալ այլ անձի)։ Աշխատանքի ընդունվողն իր էլեկտրոնային հասցեին կստանա ծանուցում, որ ստեղծվել է պայմանագիր։

«Աշխատանքի ընդունվողի համար այդ ամենը տեղի է ունենում «Ես եմ» հարթակում ։ Մուտք գործելով հարթակ` աշխատանքի ընդունվողը տեսնում է իր համար ստեղծված պայմանագիրը, և եթե համաձայն է, դնում է իր էլեկտրոնային ստորագրությունը»,- պարզաբանել է Սարգսյանը։

Հարթակում հնարավոր կլինի նաև փոփոխություններ կատարել պայմանագրում։ Աշխատանքից ազատվելու հրամանը նույնպես տրվելու է այդ հարթակում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է». Վարուժան Գեղամյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Ալիևին զեկուցեց հպատակվելու մասին. Ոսկան Սարգսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը Ալիևին զեկուցեց հպատակվելու մասին. Ոսկան Սարգսյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական