Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2025 թ. առաջին եռամսյակում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով. Վահե Դավթյան

22/05/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքական. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է. «Թվում է՝ դրական միտում է, սակայն մակրոտնտեսական այս թվերի հետևում նկատվում են կառուցվածքային լուրջ խնդիրներ։

Մասնավորապես՝ վերամշակող արդյունաբերությունը՝ տնտեսության առանցքային ոլորտներից մեկը, շարունակել է անկումը՝ ցուցադրելով 21,1 % հետընթաց։ Իսկ երկրի ՛՛տնտեսական լոկոմոտիվի՛՛՝ հանքաարդյունաբերության անկումը կազմել է 10,5%:

Սա խիստ մտահոգիչ հանգամանք է, քանի որ վերամշակող հատվածը ոչ միայն արտադրության, այլև արտահանման և տեխնոլոգիական զարգացման հիմքն է։

Աճի հիմնական շարժիչ ուժը կրկին ծառայությունների ոլորտն է՝ հատկապես ՏՏ-ն ու հեռահաղորդակցությունները (+ 16,2%), ինչպես նաև առևտուրը (+ 5,6%), որոնք ապահովում են արագ շրջանառություն, բայց չեն ստեղծում նյութական հիմք։ Չմոռանանք նշել նաև շարունակաբար արհեստականորեն փչվող շինարարական փուչիկը, որը ս.թ. առաջին եռամսյակում աճել է 14%-ով:

Արդյունքում՝ ստանում ենք չափազանց խոցելի տնտեսական համակարգ: Տնտեսությունն աճում է, բայց առանց արդյունաբերական բազայի ամրապնդման, ինչը սրում է արտաքին առևտրային անհամամասնությունները և խորացնում արտաքին կախվածությունը։

Այս պայմաններում անթույլատրելի է կառավարության շարունակական թողունակությունը արտադրական ոլորտի հանդեպ։ Եթե պետական քաղաքականության առանցքում շարունակի մնալ կարճաժամկետ ցուցանիշների մոլուցքը՝ առանց ռազմավարական ուղղվածության վերամշակող արդյունաբերության վերակենդանացմանն ու տեխնոլոգիական բազայի ձևավորմանը, ապա տնտեսական աճի թվերն ընդամենը դառնալու են թվաբանական մանիպուլյացիայի գործիք՝ իրական զարգացման բացակայության պայմաններում։

Արդյունքում ոչ միայն խորանալու է տնտեսության կառուցվածքային խեղվածությունը, այլև տոտալ կախվածություն է ձևավորվելու ծառայություններից և ներմուծումից՝ զրկելով երկիրը տնտեսական ինքնիշխանությունից։

Ուստի անհրաժեշտ է ոչ թե կոսմետիկ, այլ արմատական շրջադարձ՝ հստակ քաղաքական կամքով՝ արտադրության ազգային ռազմավարության որդեգրում, ներդրումային ռեսուրսների նպատակային մոբիլիզացում և արդյունաբերական վերականգնման ծրագրի մեկնարկ։ Սա քաղաքական վճռականության հարց է, այլապես տնտեսական անվտանգությունը մնալու է դեկլարատիվ բառամթերքի մակարդակում»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին՝ երեխաների մորը, հիմա ինչի՞ են զարմացել. Գևորգ Պապոյան

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ-ն 72 ժամվա ընթացքում կմտնի պատերազմի մեջ, եթե Ռուսաստանը խախտի ապագա խաղաղության համաձայնագիրը. Financial Times

03/02/2026
Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Ապրիլից ատոմակայանը վերանորոգման նպատակով  հինգ ամսով դուրս կբերվի էներգահամակարգից. Խուդաթյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական