Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2022-2023թթ. փոխվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ալմա Աթայի հռչակագրի, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ. Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար

26/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագաիկ Բաղունցն անդրադարձլ է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Արցախի մասին օրերս արած հայտարարությանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել դեռևս Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած:

Բաղունցը սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին «Ռադիոլուրին» տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություններ է արել նաև Արցախի վերաբերյալ: Կուզեի մի քանի շեշտադրում կատարել դրանց վերաբերյալ:

Առաջին, ողջունելի է պարոն դեսպանի հերթական անդրադարձը Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքին՝ հղում տալով Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. նոյեմբերի 17-ի որոշմանը: Այո, դա պարտավորություն է միջազգային հանրության համար, և Ֆրանսիան ու Հայաստանը նույնպես կրում են այդ պարտավորությունների կատարման պատասխանատվությունը:

Երկրորդ, Արցախը չէր ճանաչվել ՀՀ կողմից Ադրբեջանի մաս նախքան 2022-2023թթ., այլ Արցախի կարգավիճակը համարվել է հակամարտության հիմնական չլուծված հարցերից մեկը: Դա են վկայում թե՛ Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ ՀՀ պաշտոնական վերապահումները, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (այդ թվում՝ Ֆրանսիայի) ու միջազգային հանրության այլ ներկայացուցիչների կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ակտերը: Ուստի, պետք է ընդունել փաստը, որ 2022-2023թթ. փոխվել է ՀՀ պաշտոնական դիրքորոշումը Ալմա Աթայի հռչակագրի, հետևաբար՝ նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ»,-նշել է նա:

Ավելի վաղ դեսպանը հայտարարել էր. «Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր»։ Այս մասին «Հայաստանի հանրային ռադիո: Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այն, ինչ հիմա Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է՝ սինանյանական ծրագիր է, նա ուզում է քանդել իրական Սփյուռքը. Խաչիկ Տեր-Ղուկասյան

Հաջորդ գրառումը

Մարշալ Բաղրամյանի անունը այն վառ վկայություններից էր, որն օգնեց մեզ հասնել մեծ հաղթանակի․ Կոպիրկին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Մարշալ Բաղրամյանի անունը այն վառ վկայություններից էր, որն օգնեց մեզ հասնել մեծ հաղթանակի․ Կոպիրկին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական