Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2021-ին նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն Երևանում կտեղադրի 300 նոր վերելակ․ քաղաքապետարան

18/01/2021
- Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից: 2019թ. մեկնարկած փորձնական ծրագիրը դարձավ հիմնական՝ իր աննախադեպ ծավալներով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Ամբողջ հետխորհրդային շրջանում մոտ 35 վերելակ է ընդամենը փոխվել Երևանում, իսկ միայն Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո արդեն իսկ փոխվել է 520 վերելակ, և այդ գործընթացը շարունակական է»,- նշում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

«Երևանի վերելակներից ¼-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- նշում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:

«Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված է: Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի»,- նկատում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:
Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:

«Վերելակներն առհասարակ իրենց պիտանելիության ժամկետը սպառել են ամբողջ քաղաքով մեկ, բնական է, հնարավոր չէ միանգամից և բոլորը փոխել և ինչպես էլ կատարվի ընտրությունը, ինչքան էլ փորձենք օբյեկտիվ պայմաններ հաշվի առնել, այո, լինելու են նաև բնակիչներ, որ թվալու է իրենց վերելակն ավելի կարևոր էր, բայց հավատացնում եմ ձեզ, փորձում ենք նախևառաջ հաշվի առնել մասնագետների տված եզրակացությունը»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը ստիպեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը:
Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Վերելակների փոխարինման ծրագրի տեխնիկական բնութագրում, ի դեպ, որպես պարտադիր պահանջ, մի շարք չափորոշիչներ են սահմանված: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

blob:https://www.facebook.com/0a0fb38f-95d4-415b-88b7-064792dcb440

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօրվանից դադարում եմ իրականացնել առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունները. Ալինա Նիկողոսյան

Հաջորդ գրառումը

5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թ․ ուստարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025
Նորություններ

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025
Հաջորդ գրառումը

5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2020 թ․ ուստարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Մոսկվան կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

10/05/2025

Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը։ Մոսկվան իր դիրքորոշումն ունի հրադադարի հարցում. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ինչպես արդեն հայտնել...

ԿարդալDetails

Զելենսկին 30-օրյա հրադադար է ուզում, Մակրոնը պաշտպանում է նրան

10/05/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության տարեկան համաժողովի մասնակիցներին

10/05/2025

Տարածաշրջանում մեզ հետ հաշվի չնստողները վաղը կզղջան դրա համար. Ալիև

10/05/2025

Ռուսաստանը պահպանում է հրադադարի ռեժիմը. ՌԴ ՊՆ

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական