Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

2019-ից ի վեր՝ «Հայաստան» հիմնադրամը լիբանանահայությանը 1.700 000 դոլարի աջակցություն է ցուցաբերել

31/10/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շարունակելով աջակցել Լիբանանի մեր հայրենակիցներին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական դրամական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանում գործող 16 հայ կրթական հաստատություններին։

«Հայաստան» հիմնադրամից  հայտնում են, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից տրամադրված 100,000 ԱՄՆ դոլարը կուղղվի այդ կրթական հաստատությունների ուսուցիչների և անձնակազմի աշխատավարձերի վճարմանը։

Ֆինանսական աջակցությունը փոխանցվել է Լիբանանում գործող՝ «Հայ ավետարանական կենտրոնական», «Հայ ավետարանական Թորոսյան», «Ազգային Հառաջ-Գ. Գյուլբենկյան», «Ազգային Միացյալ», «ՀԲԸՄ Դարուհի Յովակիմյան», «Հայ կաթողիկե Հռիփսիմյանց», «Հայ կաթողիկե Ս. Խաչ-Գ. Հարպոյան», «Մեսրոպյան» և «Մխիթարյան» վարժարաններին, «Հայ ավետարանական», «Ազգային Եղիշե Մանուկյան», «Սահակյան Լևոն Մկրտիչյան» քոլեջներին, «Այնճարի Հայ Ավետարանական», «Վահան Թեքեյան» և «Նուբարյան» դպրոցներին, ինչպես նաև «Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան» ճեմարանին։

«Հայաստան» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր համահայկական առաքելությանն, ամուր կանգնած է Լիբանանում գործող հայկական կրթօջախների և լիբանանահայության կողքին: Լիբանանահայությանը օժանդակությունը սկիզբ առավ դեռևս 2019 թ.-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում խորացավ սոցիալ-տնտեսական ճգնաժամը։  Հաջորդ աջակցությունը ցուցաբերվեց 2020 թ.-ի օգոստոսին՝ Բեյրութի աղետալի պայթյունից անմիջապես հետո։ Այդ տարի շուրջ 600,000 ԱՄՆ դոլարի դրամական աջակցություն ցուցաբերվեց  տեղի հայ կրթական հաստատություններին։

2021 թ.-ի սեպտեմբերին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով հավաքագրվեց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը փոխանցվեց 1,000,000 ԱՄՆ դոլար՝ Լիբանանի հայ համայնքի սոցիալական, ինչպես նաև հայ կրթական հաստատությունների կարիքները հոգալու նպատակով: Սույն դրամահավաքն արձագանքն էր Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի համայն հայությանն ուղղված կոչին։

Ընդհանուր առմամբ, 2019 թվականից առ այսօր, «Հայաստան» հիմնադրամը լիբանանահայության հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերել է շուրջ 1,700,000 ԱՄՆ դոլարի աջակցություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ Դումանյանը չի կատարում Արայիկ Հարությունյանի հանձնարարականը

Հաջորդ գրառումը

Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթահարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ի «Սիվիկ» լրատվականի՝ զրպարտության հերքման պահանջով

10/11/2025
Նորություններ

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է. Վիտալի Բալասանյան

10/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի հետ տրիբունին կանգնածն Իբադ Հուսեյնովը մորթել է Մարտունու բնակիչ Ռոբերտ Բաբաջանյանին և նրա գլխի հետ լուսանկարվել (լուսանկար). Գագիկ Համբարյան

10/11/2025
Նորություններ

7.5 տարի է իշխանություն են, սակայն համակարգն ու կառավարումն այդպես էլ չհասկացան թե ինչ է. Տիգրան Աբրահամյան

10/11/2025
Հաջորդ գրառումը

Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթահարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական