Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

1920-ականներին ադրբեջանական իշխանությունները սահմանային հարցրերում իրենց ոչ ձեռնտու իրավիճակներում անընդհատ հրահրել են լարվածություն. ՄԻՊ–ը հորդորում է դասեր քաղել

25/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1920-ական թվականներին սահմանային հարցրերում իրենց ոչ ձեռնտու իրավիճակներում ադրբեջանական իշխանությունները տեղերում անընդհատ հրահրել են լարվածություն, առաջացրել Խորհրդային Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ ու այդ կերպ առաջացրել խոչընդոտներ սահմանային հանձնաժողովների համար․ տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Օրինակ՝ Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի 1929թ. փետրվարի 18-ի որոշմամբ հունիսի 27-ին դարձյալ նախաձեռնվել էին Ադրբեջանի ՍԽՀ նախկին Ջաբրայիլի և Հայաստանի ՍԽՀ Զանգեզուրի և Մեղրու գավառների վարչատնտեսական սահմաններ անցկացնող հանձնաժողովի աշխատանքները:

Սկսվելուց անմիջապես հետո այդ աշխատանքներն անընդհատ խոչընդոտում էին Ղուբաթլուի անտառտնտեսության, Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչները՝ չնայած սահմանված անգամ քրեական պատասխանատվությանը:

Նրանց հրահրմամբ սահմանային նշաններ տեղադրող հողաչափի նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, կազմակերպվեց դիմադրություն, որի հետևանքով այդ աշխատանքները օգոստոսի 12-ին արգելակվեցին:

Ընդ որում, Ղուբաթլուի անտառտնտեսության ներկայացուցիչ Ազիզ Կուլիևը տեղի մահմեդական բնակչությանը հորդորում էր դիմում-բողոքներ ուղարկել Թիֆլիս, իսկ Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչ Բասիմ Խալիլովը սպառնալիքներ էր տեղում սահմանագծման աշխատանքներին օժանդակող ոչ քրիստոնյա գյուղացիներին՝ նրանց մեղադրելով «հայերից կաշառք վերցնելու» մեջ:

Ադրբեջանական մարմիններն այն ժամանակ էին դեռ անընդհատ ատելություն, թշնամանք հրահրում քաղաքացիական բնակիչների միջև՝ լայնորեն օգտագործելով էթնիկ սկզբունքը:

Պետք է դասեր քաղել ներկայի համար և թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ»,- նշում է ՄԻՊ-ը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՅԴ ԱԵՄ-ը կազմակերպել է «Արցախն ու ռուսաց լեզուն» թեմայով քննարկում

Հաջորդ գրառումը

Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին. Azariha

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Նորություններ

Որպեսզի Եպիսկոպոսաց ժողովն ամեն գնով տապալվի

01/02/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին. Azariha

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական