Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

06.05.1991. Ոսկեպար

15/07/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1991-ին Տեր-Պետրոսյանի այցը Մոսկվա եւ բանակցությունները Գորբաչովի ու Մութալիբովի հետ չեն կանխում հայերի արտաքսումն իրենց բնակավայրերից: Խորհրդային զորքերը Արցախից ու շրջակա հայկական բնակավայրերից բացի պատժիչ գործողություններ են իրականացնում նաև Հայաստանի հյուսիսում: Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերն արդեն մեկ շաբաթ շրջափակված Ոսկեպար գյուղում սպանվում են 18 հայեր, հիմնականում՝ ոստիկանության աշխատակիցներ, մի քանիսը` գերվում, վիրավորվածներից երեքը մահանում են Գյանջայի բանտում:

1991թ. մայիսին Մոսկվայի Մանեժյան հրապարակում ՌՍՖՍՀ պատգամավոր Անատոլի Շաբադը, ով մի քանի օր առաջ եղել էր Ոսկեպարում եւ եղեռնագործության ականատեսը դարձել, ասել է, որ  կատարվածը «կենտրոնի եւ ադրբեջանական կառավարության» նախօրոք ծրագրած գործողություն էր, խորհրդային զորքերն իրականացրել են «ահաբեկչություն, սպանել եւ զինաթափել օրինական ոստիկանությանը»:

Խորհրդային դեսանտայինները Ոսկեպարի կամավորական խմբավորումներին զինաթափելու պատրվակով շրջափակում են գյուղը: Ոստիկանության նախկին աշխատակից Գեորգի Քոչարյանը գերվել եւ Գյանջայի բանտում պահվել է 101 օր: Նոյեմբերյանի ոստիկանության անձնակազմը` 18 մարդ, ևս 6-ը` քաղաքացիական անձինք, մեկնում էին հերթափոխի: Շրջափակված Ոսկեպար հնարավոր էր մտնել միայն շրջանցիկ լեռնային ճանապարհով: Խորհրդային զորքերը դարանակալել էին, հերթափոխն ընկնում է շրջափակման մեջ: Ուժերն անհավասար էին, դեսանտայիններն անմիջապես անցնում են գրոհի: Այդ 15-20 րոպեն, ասում է Քոչարյանը, նրանց հիշողության մեջ, ովքեր վիրավորվեցին եւ գերվեցին, մնացել է որպես մղձավանջ: Խորհրդային ուժերը միլիցիայի անձնակազմի մեծ մասին սպանելուց հետո ողջերին ու վիրավորներին հանձնում են ադրբեջանական ՕՄՕՆ-ին` վստահ գիտակցելով, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում:

«Տղաներից Արմենն էլ էր վիրավոր, նա մահացավ իմ ձեռքերի վրա` Ղազախի ճանապարհին: Մենք ուսանողական ընկերներ էինք: Ես նրան մեքենայի մեջ պահում էի, որ չընկնի հատակին: Մեզ` ողջ մնացածներիս եւ վիրավորներիս, տեղափոխեցին Ղազախի, ապա Գյանջայի բանտ: Երեք ամիս շարունակ ամենօրյա ծեծ էր եւ տանջանք: Միայն վերջին օրերին, երբ արդեն լուծված էր փոխանակման հարցը, վերաբերմունքը փոխվեց»,- հիշում է Քոչարյանը:

Ոսկեպարի դեպքերի ժամանակ սպանվածները.

Ազիբեկյան Արմեն Վազգենի ( նոյեմբերի 30, 1969 – մայիսի 6, 1991)
Աղաբաբյան Վահրամ Հրանտի (ապրիլի 13, 1964 – մայիսի 6, 1991)
Ամիրաղյան Աշոտ Սարիբեկի (հունիսի 1, 1956 – մայիսի 6, 1991)
Ամիրաղյան Սպարտակ Նիկոլայի (մարտի 17, 1942 – մայիսի 6, 1991)
Անանյան Սաշիկ Ռաֆիկի (մայիսի 6, 1950 – մայիսի 6, 1991)
Անանյան Վաչիկ Ռուբենի (հոկտեմբերի 13, 1938 – մայիսի 6, 1991)
Գիշյան Մարտիկ Հայկազի ( մարտի 13, 1970 – մայիսի 6, 1991)
Թանագյան Յոսա Ֆելիքսի (փետրվարի 12, 1969 – մայիսի 6, 1991)
Խաչատրյան Լյովա Հակոբի (նոյեմբերի 13 1963 – մայիսի 6, 1991)
Հակոբյան Գեղամ Ֆահրադի (հուլիսի 19, 1956 – մայիսի 6, 1991)
Հանիսյան Վաhան Հմայակի (հունվարի 3, 1958 – մայիսի 6, 1991)
Ղարազյոզյան Ստեփան Սերյոժայի (ապրիլի 19, 1963 – մայիսի 6, 1991)
Մալինյան Հարություն Թորոսի (մայիսի 6, 1955 – մայիսի 6, 1991)
Մամյան Արտաշ Վահանի (մարտի 5, 1962 – մայիսի 6, 1991)
Մանթաշյան Սոս Ազալխանի (փետրվարի 10, 1964 – մայիսի 6, 1991)
Մնացականյան Ռաֆիկ Վոլոդյայի (հունվարի 10, 1960 – մայիսի 6, 1991)
Մուղդուսյան Սարգիս էլյազի (հունվարի 22, 1960 – մայիսի 6, 1991)
Մուղսուդյան Միշա Հայկի (փետրվարի 23, 1963 – մայիսի 6, 1991)։

Հատված ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն,ապա մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ՝ մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել. ՀՀ նախագահ(video)

Հաջորդ գրառումը

Բաքվի ցույցերը ցրում են նաև զինվորականները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Նորություններ

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
Հաջորդ գրառումը

Բաքվի ցույցերը ցրում են նաև զինվորականները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական