Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆերմերներն ահազանգում են՝ Լարսի խցանումների պատճառով օրական հազարավոր վարդեր թափում են աղբանոց

24/06/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ծաղկի արտադրությամբ զբաղվողները ճգնաժամի առաջ են կանգնել Վերին Լարսի անցակետի խցանումների պատճառով։ Նրանք մեծ վնասներ են կրում։

Ապարանում «Ռոզ Ֆիլդ» ընկերության կողմից 2020 թվականին հիմնված հոլանդական վարդերի ջերմոցում աճեցվում է 32 տեսակի վարդ, որոնք հիմնականում արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն։ Ընկերության սեփականատեր Աշոտ Հակոբյանն ահազանգում է՝ այսօր կանգնած են բիզնեսը կորցնելու վտանգի առաջ։

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները, նշեց, որ Լարսի խցանումների պատճառով բազմաթիվ ֆերմերներ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել ռուսական շուկա։ Հայկական բեռնատարներն օրեր շարունակում մնում են Լարսի ճանապարհին, ինչի հետևանքով ապրանքը փչանում է։

Նրա խոսքով՝ պետական կառույցները հայտարարել են, որ մրգի և բանջարեղենի հարցը լուծել են, բեռնատարները կկարողանան անցնել ճանապարհը, սակայն ծաղիկների և ձկան մասով խնդիրը դեռևս լուծված չէ։

«Հայաստանից օրական արտահանվում է 60-70 բեռնատար միրգ և բանջարեղեն, ծաղիկների դեպքում խոսքը գնում է 4 -5 բեռնաատարի մասին: Հարց է առաջանում, թե ինչպես կարող էր վրացական կողմը Հայաստանից արտահանվող հարյուրավոր բեռնատարների շրջանակներում ընդամենը 4-5 մեքենաների արագ սպասարկելու հարցում չհամաձայնել»,- ասաց Աշոտ Հակոբյանը։

Նա նշեց, որ իրականում խնդիրն առկա է տարեսկզբից. Լարսի ճանապարհը մշտապես ծանրաբեռնված է։ Ըստ նրա՝ ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների համար մարտ ամիսը լավագույն շրջանն է, սակայն փետրվարի 15-ից հայ ծաղկեգործները չեն կարողացել ծաղիկ արտահանել։

«Արդյունքում, բացի սպասվող շահույթից, նաև Ռուսաստանում մեր հաճախորդները մնացել են առանց ծաղկի։ Հիմա էլ 1,5-2 ամիս նույն վիճակն է։ Ասում են, որ Թուրքիայից Ռուսաստան ուղևորվող բեռների պատճառով ճանապարհը ծանրաբեռնված է, դրա համար նման խնդրի առաջ ենք կանգնել, ինչի արդյունքում միլիոնների կորուստ ենք ունենում»,- նշեց Աշոտ Հակոբյանը։

Նա տեղեկացրեց, որ 5 հա ջերմոցային համալիր կառուցելու համար ներդրել են 7 մլն 700 հազար եվրո, որից 6,5 մլն-ը՝ վարկային միջոցներով։ «Ամսական 100 հազար եվրոյի չափով վարկ եմ մարում։ Ջերմոցային տնտեսությունները մեծ ծավալի գազ սպառողներ են։ Ապարանում մայիսին 21 մլն 700 հազարի գազ եմ սպառել, բայց եթե հաջորդ ամիս գազն անջատեն, ոչ մեկ չի ասի, թե ծաղիկներն ինչ պետք է լինեն»,- հայտնեց սեփականատերը՝ հավելելով, որ նման գործելաոճով բիզնեսը, գործընկերների կորցնում են։

Նշենք, որ Աշոտ Հակոբյանը զբաղեցրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը։ Տարբեր պետական կառույցներից նրա նախկին գործընկերներն իմանալով խնդրի մասին վստահեցրել են, որ առաջիկայում խնդրին լուծում կտրվի, սակայն նա չի հավատում։

«Հեքիաթներ են։ Ասում են, թե իբր որպես Լարսին այլընտրանք լաստանավով բեռնափոխադրումներ են իրականացնելու, բայց երբ, ինչ տարողությամբ լաստանավ է, որքան կկազմեն փոխադրման ծախսերը, քանի օրում է բեռը հասցվելու ՌԴ նավահանգիստ, որտեղից բեռը պետք է տեղափոխվի համապատասխան գնորդին, արդյոք սառնարային ռեժիմ նախատեսված է, թե ոչ, քանի որ առանց դրա անհնար է ծաղկի տեղափոխումը: Ոչ մի կոնկրետացում չկա։

Սկզբում ասում էին, որ մայիսի 15-ից այն կգործի, հետո՝ հունիսի 15-ից, այսօր ամսի 23-ն է, իսկ լաստանավը չկա։ Արտադրողները, արտահանողները խոշոր վնասներ են կրում, բայց դա ո՞ւմ է հետաքրքիր»,- ասաց Աշոտ Հակոբյանը՝ հավելելով, որ ջերմոցից օրական թափում են 20-25 հազար հատ վարդ, իսկ ֆինանսական կորուստները հասնում են 12-13 հազար դոլարի։

Նա նշեց նաև, որ թեև ահռելի վարկերի տակ են, սակայն որևէ աշխատող չեն կարող կրճատել, քանի որ ջերմոցն ամենօրյա խնամքի կարիք ունի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գագիկ Ջհանգիրյանը «թավշյա» հեղափոխության և նիկոլական իշխանության խորհրդանիշն է

Հաջորդ գրառումը

Գերասիմ Վարդանյանի դատը հետաձգվել է. դատավորի աշխատակազմը չգիտի պատճառը. Բենիկ Գալստյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
Նորություններ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025
Նորություններ

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
Հաջորդ գրառումը

Գերասիմ Վարդանյանի դատը հետաձգվել է. դատավորի աշխատակազմը չգիտի պատճառը. Բենիկ Գալստյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի...

ԿարդալDetails

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025

Խստագույնս դատապարտում ենք փաստաբանի նկատմամբ իրականացվող ցանկացած հետապնդում. Փաստաբանների պալատ

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական