Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆեյքաբուծարանները ֆինանսավորողների համար գերիշխող դիրք են ապահովում, լրատվականներին` զրկում եկամուտներից. Սեյրանյան

05/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ «Գովազդի մասին» օրենքի փոփոխություններն ընդունելով իշխանությունները լրատվամիջոցներին փորձում են զրկել ֆինանսական եկամուտներից  և արդեն հայտնի գովազդատու ընկերությունների համար գերիշխող դեր ապահովել՝ սահմանափակելով գովազդի հնարավորությունը դեռ չկայացածների համար։

 «Իրենց խնդիրը հիմնականում քաղաքական է, որպեսզի հնարավորինս զրկեն լրատվամիջոցներին գովազդներից ստացվող եկամուտներից: Նաև վիճակախաղերով զբաղվող իրենց մերձիշխանական շրջանակներին մոտ կանգնած ընկերություններին գերիշխող դիրքեր ապահովելու նպատակ ունեն։ Հիմա ասենք, թե Վիվարոյի Վիգեն է, թե չգիտեմ ինչ է, իրենց համար գերիշխող դիրքեր են ապահովում»,- ասաց նա։

Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ իշխանությունները հաշվի չեն առել անգամ, որ  այդ գովազդներից ստացված եկամուտները բյուջե են մուտք արվում:

«Իրենց համար միեւնույն է մեկնաբանությունը, որ բազմաթիվ լրատվության ներյկայացուցիչներն ու մեդիափորձագետները տվեցին՝ ասելով, որ դրանով իրենք որեւէ խնդիր չեն լուծում, դրա տակ որեւէ ազնիվ գաղափար չկա, այդ ամենը սուտ է, մանիպուլյացիա է: Իրենք առհասարակ թքած ունեն ՀՀ քաղաքացու վրա, անչափահաս քաղաքացու վրա առավելեւս: Իրենք ասում են, իբր, ժամային այդ փոփոխությունն անում են, որպեսզի անչափահասներին զերծ պահեն օնլայն կայքերում տեղադրվող վիճակախաղերի գովազդից այն դեպքում, երբ ամբողջ քաղաքը ողողված է տոտոների, վիվարոների բաներային գովազդներով: Որպեսզի հանկարծ չընկալվի, թե մենք իրենց ազնիվ գաղափարներին խոչնդոտում ենք, մենք մի տարբերակ ենք առաջարկել. եթե դուք իսկապես ուզում եք, որ ՀՀ քաղաքացին զերծ մնա նման մոլախաղերից, արգելեք առհասարակ Հայաստանում որեւէ վիճակախաղային օնլայն կամ ոչ օնլայն ընկերությունների գործունեությունը: Բայց ոչ, երեխան, ասենք, փողոցով անցնում է, ամբողջը տոտոների ու վիվարոների գովազդներ են, ամեն քայլափոխի: Իրենք չեն վնասի այդ ընկերությունների, որովհետեւ ի վերջո, այդ ընկերություններից որոշներն իրենց ընկերներին են, իրենց հետ բաժնետիրական ընկերություններ են, հետաքրքրություններ ու շահեր ունեն: Ի վերջո ֆեյքաբուծարանները ֆինանսավորվում են այդ ընկերությունների կողմից։ Ի դեպ, իրենց շարքերում շատ-շատերը խաղամոլ են եւ դա տարածողներից են: Էլ կանեփ են աճեցնում, խաղամոլություն են տարածում: Դա իրենց հերթական դատարկ քայլերից է, որն ունի երկու նպատակ՝ քաղաքական եւ իրենց հեղափոխության քսակը հանդիսացող մոլախաղերով զբաղվող ընկերությունների դիրքերն ամրացնելը»,- ասաց նա։

Սաթիկ Սեյրանյանի կարծիքով՝ գովազդ տեղադրող ընկերությունները այս սահմանափակումներից հետո գովազդները կտեղադրեն արտասահմանյան հարթակներում, որոնք IP հասցեներով թիրախավորում են Հայաստանի տարածքից ինտերնետից օգտվողներին՝ օրինակ ֆիլմ դիտելիս։

«Երբ այդ գովազդները տեղադրվում են դրսի կայքերում, բնականաբար, Հայաստանի բյուջեն դրանից որեւէ օգուտ չի քաղում: Այսինքն հնարավոր չէ օնլայն տիրույթը կառավարել, այդ ընկերությունները կգնան դրսի կայքերում կտեղադրեն իրենց գովազդներն ավելի էժան գներով եւ կսկսեն նորից ՀՀ քաղաքացիներին մոլորեցնել ու իրենց թակարդը գցել»,- ասաց նա։

Սաթիկ Սեյրանյանը հայտնեց, որ օրենքի փորփոխությունները ներկայացրած՝ ֆինանսների փոխնախարարը վերջերս հանդիպել է կազմակերպել խմբագիրների հետ, իրենք հայտնել են իրենց մտահոգությունները, սակայն ապարդյուն։

«Անձամբ ես հարց եմ ուղղել, եւ նա չկարողացավ ձեւակերպել, թե որնէ  դրա նպատակը: Հետո էլ լսում եմ, որ անհեթեթություններ է դուրս տալիս, թե իբր լրատվամիջոցների ղեկավարները չեն ներկայացրել իրենց մտահոգությունները: Մենք էլ մտածում էինք՝ մտել ենք նախարարություն, փոխնախարարի հետ ենք խոսել, այնինչ պարզվեց դատարկ աթոռի հետ ենք շփվել, ընկալունակության հետ խնդիր ունեցող մարդու: Ես հենց այդպես էլ ասացի, որ ինքը կոչված է սղղացնելու Փաշինյանի կառավարության եւ ուսապարկերի կողմից առաջ քաշած այս նախագիծը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր ընդունեց «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունները։ Այն անմիջականորեն առչնվում է լրատվական կայքերին։ Ըստ այդմ լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակվում է։ Եթե մինչև այժմ գործող կարգավորումներով գովազդը պետք է չգերազանցեր կայքէջի 20 տոկոսից ավելին, ապա այս փոփոխություններով նմանատիպ գովազդները կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 22:00-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համալսարանը դարձյալ թիրախ է

Հաջորդ գրառումը

Խոտը ոչ հանձնել ես, ոչ էլ թանկացրել․Վահե Գրիգորյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի. Սուրեն Սուրենյանց

21/10/2025
Նորություններ

Քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված. Դավիթ Անանյան

21/10/2025
Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025
Նորություններ

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025
Հաջորդ գրառումը

Խոտը ոչ հանձնել ես, ոչ էլ թանկացրել․Վահե Գրիգորյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պետական անգործությունը կարող է վերածվել հասարակական պայթյունի. Սուրեն Սուրենյանց

21/10/2025

Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի անցակետերը տանող ճանապարհները փակած բեռնատարների վարորդների ակցիան հասարակական լուրջ ազդանշան է պետական քաղաքականության ձախողման մասին։ Վարորդները...

ԿարդալDetails

Քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված. Դավիթ Անանյան

21/10/2025

Բոլորս ականատես եղանք Գյումրիում նկարահանված, հավանաբար, Միքայել Սրբազան, Բագրատ Սրբազան, Մանվել Գրիգորյան -2 օպերացիային

20/10/2025

Թրամփը միգուցե հաջորդ տարի այցելի Չինաստան

20/10/2025

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական