Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ֆարխոյանի ցուցակում կարող եք ևս մեկ դատավորի անուն ավելացնել՝ Արմինե Մելիքսեթյան․ Հրանտ Մելիք–Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորմանը։ Գրառման մեջ ասվում է․

«Ֆարխոյանի ցուցակում կարող եք ևս մեկ դատավորի անուն ավելացնել՝ Արմինե Մելիքսեթյան:

Քիչ առաջ այդ… չգիտեմ ինչպես կոչել դրան: Այդ էակը բավարարեց Արա Սաղաթելյանին կալանավորելու դավաճան Նիկոլի կեղտոտ պատվերը: Ահա այդպես:

Երևի քիչ հետո տուն կգնա ու կասի՝ գործից տուն եմ եկել…

Արիկն իր կյանքում շատ դժվարություններ է հաղթահարել: Սա էլ կանցնի: Բայց հաստատ անհետևանք չի մնա: Բոլոր դավաճաններն ու նրանց կամակատարները մի օր կանգնելու են իսկական դատարնի առջև: Ու ահա այդ օրը կգա պատասխանատվության ժամը»: