Երևան քաղաքի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը գրում է.
«Սիրելի՛ երևանցիներ,
Արձանագրենք, որ Երևանի 9% քվե ստացած ՔՊ-ն ու անձամբ Ավինյան Տիգրանը գերի են «Հանրապետություն» կուսակցության ճիրաններում, իսկ քաղաքն ու քաղաքացիները ժամանակավոր գերության՝ նրանց մոտ։
Երևանի կառավարումը ձախողած ու թանկացումների հեղինակ դարձածները՝ ՔՊ-ն ու «Հանրապետությունը», այսուհետ առևտուր անելուց բացի, կանցնեն նաև իրար հետ շանտաժի լեզվով շփվելուն։
ՔՊ-ն անզորությունից ու աթոռները կորցնելու վախից՝ տեղի տվեց ու հնազանդ հարսի պես երդվեց, որ աչք կփակի բոլոր
ապօրինությունների վրա։ Ավինյան Տիգրանը, որպես փոքրամասնության «քաղաքապետ», այլևս վերջացած է։
Քաղաքի կառավարումը թևակոխեց մի նոր խոր ճգնաժամի մեջ, որի հետևանքները խիստ կանխատեսելի են։
Փաշինյանի և Ավինյանի որոշումը՝«Հանրապետություն» կուսակցության պաշտոնյային քաղաքական պատասխանատվության չենթարկելու մասին,ընդունում ենք ի գիտություն։
ՔՊ-ին «Հանրապետության» ճիրաններից, իսկ Երևանը սրանցից ազատելու համար ջանք ու եռանդ չենք խնայելու։
Արտահերթ ընտրություններին այլընտրանք չկա»:





