Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՊ-ի Սարիկին օգնության է հասել Էդմոն Մարուքյանի եղբայրը. «Իրավունք»

22/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի թունդ ընդդիմադիր դառնալուն «եփած հավն էլ» չի հավատում, բազմիցս են բարձրաձայնել տարբեր քաղաքական գործիչներ: Եվ ահա նրա հարազատ եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը գործուղվել է Գյումրի՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանին օգնության:

Դե էլ ով, եթե ոչ Մարուքյանները չպետք է «քյոմագ» անեին Սարիկին, չէ որ վերջինս եղել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր: Ընդհանրապես, Էդմոն Մարուքյանը շատ հանգիստ կարող էր լինել Նիկոլ Փաշինյանի ոչ թե հատուկ հանձնարարություններով դեսպանն, այլ հատուկ կադրեր պատրաստող հանձնակատարը, ով անգամ իր սանիկ, նախկին ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանին «նվիրեց» Նիկոլին, վերջինս էլ նրան դարձրեց ՔՊ խմբակցության ղեկավար:

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը ֆոտոշարք է հրապարակել եւ տեքստ, թե հյուրընկալել է ԵՄ-ի ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Համայնքապետերը հանուն տնտեսական զարգացման» դրամաշնորհային ծրագրի «Համայնքային վերափոխումների պորտֆելի» աշխատանքային թիմին: Ծրագրի թիրախային ուղղությունը մշակութային զբոսաշրջությունն է: Թանգարանների էքսպոզիցիայի փոփոխություններից մինչեւ թվայնացում, զբոսաշրջային հոսքերի եւ դրանց կառավարման մասին հետազոտությունից մինչեւ այգիների վերազինում՝ ծրագրի ընթացիկ բաղադրիչներն են, որոնք իրականություն կդառնան առաջիկա ամիսների ընթացքում:

Իսկ թե ովքե՞ր են այս գրանտային ծրագրի գլխում կանգնած Հայաստանում, այո՛, ճիշտ գուշակեցիք Նիկոլի Սահմանադրական հանրաքվեն ու համատարած հայտարարագրումը իբր բոյկոտող Մարուքյանի եղբայր Քրիստը, ով  ՀՀ ՏԶ հայաստանյան ծրագրի համակարգողն է: Ու հենց Գյումրիում, հենց նախընտրական փուլում, հենց հիմա՝ նա եվրածրագրերով կանգնեց Սարիկի կողքին:

Ի դեպ, այս ամենն ուշագրավ է նաեւ մեկ այլ համատեքստում, Էդմոն Մարուքյանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» կեցվածք ընդունած՝ փորձում է տեղավորվել հակարեւմտյան դաշտում: Մեկ ազդարարում է, որ Թրամփը Զելենսկիին է նվաստացնում, մեկ արձանագրում, թե Եվրոպան խուճապի մեջ է, մինչդեռ արի ու տես, որ եղբայրը նույն այդ եվրոպացիների հետ ակտիվ ծրագրեր է իրականացնում: Արդյոք քաղաքական դաշտում ձեւավորվում է մի նոր «Սարոյան եղբայրներ», թերեւս դժվար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձերը

Հաջորդ գրառումը

Նրա տեղն տրիբունալն է, որն անպայման լինելու է պիղծ ռեժիմի տապալումից հետո. Արտակ Հովսեփյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում՝ այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 82

Նրա տեղն տրիբունալն է, որն անպայման լինելու է պիղծ ռեժիմի տապալումից հետո. Արտակ Հովսեփյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական