Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կաշառք ստանալու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

28/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով 01.09.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3֊րդ մասի 3-րդ կետով, 38-311֊րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 312-րդ հոդվածի 2֊րդ մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում (հետագանում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ) քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Գ. Ս.-ն 2021թ. հուլիսի 15-ին վարույթ է ընդունել խմբով բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք դատախազությունից:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում, նա, գործով ունենալով դեպքի իրադրությունը պատկերող տեսագրությունները, դրանց զննման, ինչպես նաև իր ընկեր Տ. Ա.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի արդյունքում տեղեկանալով դեպքին վերջինիս մտերիմ անձի՝ Վ. Մ.-ի առնչության մասին, ողջամիտ կասկածներ ունենալով հանցանքի կատարմանը նրա մասնակցության վերաբերյալ, վերջինիցս կաշառք ստանալու նպատակով, թաքցրել է նշված հանգամանքը, այդ կապակցությամբ որևէ քննչական և դատավարական գործողություն չի կատարել, նրան հայտնաբերելու ուղղությամբ հետաքննության մարմնին օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին գրավոր հանձնարարություն չի տվել: 

Արդյունքում, տեղի ունեցած խուլիգանության դեպքը չի բացահայտվել, իսկ քրեական գործով վարույթը՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով կասեցվել է: Ցուցաբերված անգործության հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ խաթարվել է հանրային-իրավական պաշտպանության տիրույթում գտնվող արդարադատության շահը, ենթադրյալ հանցանք կատարած անձը խուսափել է քրեական պատասխանատվությունից:

Բացի այդ, քննիչը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վերոնշյալ եղանակով ակնհայտ ապօրինի անգործության և քրեական գործով վարույթը այդ հիմքով կասեցնելու համար, իր ընկերոջ՝ Տ.Ա.-ի միջնորդությամբ՝ Վ. Մ.-ից 2021թ. հուլիսի 29-ից մինչև նույն թվականի օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում պահանջել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021թ. օգոստոսի 27-ին քննչական բաժնի տարածքում հանդիպել է ընկերոջը, և նրա միջոցով ստացել պահանջված կաշառքի գումարը:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար քննիչ Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3֊րդ կետով, վերջինիս մտերիմ, միջնորդ հանդիսացած Տ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վ. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ նշված երեք անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը կամավոր ստանձնել է հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու Թուրքիայի, Ադրբեջանի գործը

Հաջորդ գրառումը

Փաշինյանին Իտալիայում հարց ուղղած «լրագրողը» դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025
Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանին Իտալիայում հարց ուղղած «լրագրողը» դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025

Աճառյանին КГБ ում հարցաքննելիս քննիչը հարցրել է, թե քանի՞ լեզու գիտի։ Աճառյանը թվարկել է, և քննիչը ամեն լեզվի դիմաց նշել...

ԿարդալDetails

Անկարելի է, որ Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը օրհնութիւն փոխանցէ իր հոգեւոր եղբայրները անպատուող ու հայոց եկեղեցին նսեմացնողին

22/10/2025

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական