Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քարոզչական հնարք, ֆեյք, խրտվիլակ, որ փորձ է արվում մատուցել հանրությանը. Հակոբ Բադալյան

20/03/2026
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին, քննարկել են գործակցության հարցեր: ԱՄՆ չեղարկել է մի շարք պատժամիջոցներ, Լուկաշենկոն էլ բաց է թողել բանտարկված ընդդիմադիրների հերթական խմբին:

Այս պրոցեսը արդեն ամիսներ է: Բելառուսը Միութենական պետության մաս է: Բայց, փաստորեն նաեւ սերտ աշխատում է Նահանգների հետ: Վաշինգտոնը անգամ հրավիրեց Խաղաղության խորհրդին մասնակցելու, Մինսկն էլ՝ ընդունեց հրավերը:

Հիմա, ի՞նչ է ստացվում՝ Միութենական պետության մաս կազմող Բելառուսը այնքան ինքնիշխան է, որ այդպես գործակցում է ԱՄՆ հե՞տ: Իսկ չէ՞ որ հայաստանյան իշխանության եւ մերձիշխանական քաղաքական ու «փորձագիտական» քարոզչական շրջանակները հայ-ամերիկյան գործակցությունը ներկայացնում են իբրեւ ինքնիշխանության «բարձրագույն պիլոտաժ»:

Ի՞նչ է ստացվում, ԱՄՆ հետ նույն հաջողությամբ հարաբերվում եւ պայմանավորվածություններ է ձեռք բերում նաեւ «ոչ ինքնիշխան» Բելառու՞սը: Ընդ որում, պայմանավորվածություններ, որոնք ամենեւին չեն ենթադրում Բելառուսի տարածքից՝ 74/26 տոկոսային հարաբերությամբ կառավարման իրավուքի օտարում, տարածքի 99 տարով վարձակալության տրամադրում, ֆրոնտ եւ բեք օֆիսների «մեխանիկա»:

Ստացվում է կարծես թե բավականին անհարմար մի բան: Կարծես թե ստացվում է, որ «ոչ ինքնիշխան ռսաստրուկը» ավելի բալանսավորված է հարաբերվում ԱՄՆ հետ, քան «ինքնիշխանության ասպետների քաղաքացիական օրդենը»:

Իսկ իրականում պարզապես հերթական անգամ դրսեւորվում է, թե ինչ պարզունակ նենգափոխումների է ենթարկվում Հայաստանի հանրային միտքը եւ պետականության համար կարեւոր հասկացությունը, թե ինչն է իրականում «հիբրիդային գրոհների» թիրախ, եւ ում կատարմամբ:

Հ.Գ. կրկնեմ, Հայաստանի առաջ իբրեւ թե Միութենական պետության մարտահրավերը կամ պահանջը այլ բան չէ, քան քարոզչական հնարք, ֆեյք, խրտվիլակ, որ փորձ է արվում մատուցել հանրությանը, ներկայանալով իբրեւ թե դրա դեմ պայքարի անխոնջ առաջամարտիկ:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ ո՞վ է բռնելու վախկոտի վախը

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս. Ստեփան Հասան-Ջալալյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արագածում ձյունը հատել է 3 մետրը

29/03/2026
Նորություններ

Մենք խոսում էինք խաղաղության մասին, որը կախված չէ Նիկոլ Փաշինյանից, Քպ-ից, Թրամփից, Ռոբերտ Քոչարյանից և մեկ ուրիշից. Ռոբերտ Քոչարյան

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Կինը մտահավախություն ունի, որ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրի, ու ի՞նչ, պատերա՞զմ կլինի

28/03/2026
Միջազգային

Իրանը Արաղչիին և Ղարիբաֆին սպանելու սպառնալիքների հետ կապված՝ դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

28/03/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը միշտ Արցախը համարել է Ադրբեջանի մաս. Ստեփան Հասան-Ջալալյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական