Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Քարափից 17-ամյա աղջիկ է ընկել

Նոյեմբերի 10-ին, երեկոյան 9-ի սահմաններում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Աքորու քարափից քաղաքացու ընկնելու վերաբերյալ:

Հրշեջ փրկարարները գյուղացիների օգնությամբ ձորից դուրս են բերել 17-ամյա աղջկա, ով ծանր վիճակում տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն:

Դեռահասը կրծքավանդակի, ազդրի կոտրվածքներ, գլխուղեղի ցնցում է ստացել, կեսգիշերին տեղափոխվել մայրաղաղաք՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։