Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի, մասնակցել է ՄԱԿ–ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) «Միջազգային համագործակցային վարժանքներ» ծրագրին։
Վարժանքներին Կենտրոնի կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների, մանրաթելերի և գործվածքների փորձաքննությունների բաժինը ցուցաբերել է բարձր արդյունքներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր մասնագետների արհեստավարժությունը։
Միջազգային համագործակցության շրջանակում նման փորձի փոխանակումը նպաստում է թմրամիջոցների շրջանառության դեմ երկրների միջև պայքարի արդյունավետությանը: