Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաստացի պառլամենտական երկրի օրենսդիր մարմինն իր օրակարգում ներառում է երկրում ստեղծված ճգնաժամային իրադրության հետ ոչ մի կապ չունեցող հարցերի խմբաքանակ․ «Փաստ»

19/01/2021
- Տեղական

«Նախօրեին մեկնարկեց ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը, օրակարգում ներառված էր 46 հարց: Արտաքուստ սա քառօրյա նիստերի համար բավականին հագեցած օրակարգ է։ Սակայն առաջին տպավորությունը խաբուսիկ է, քանզի երկրի առաջ ծառացած և կենսական նշանակություն ունեցող հարցերից ոչ մեկը չկա։ Փաստացի պառլամենտական երկրի օրենսդիր մարմինը իր օրակարգում ներառում է ստեղծված իրադրության հետ ոչ մի աղերս չունեցող հարցերի մի ամբողջական խմբաքանակ, երբ երկրում տիրում է ակնհայտ քաղաքական ճգնաժամ, պետությունը կանգնած է տնտեսական կոլապսի եզրին, առկա է անվտանգային, սահմանային հարցերի, գերիներին առնչվող չլուծված խնդիրների անվերջ շարան։

Ավելին, երբ առաջարկվում է ԱԺ օրակարգում ներառել անհետ կորածների հայտնաբերման և գերիների վերադարձի, ինչպես նաև ռազմական գործողության ժամանակ և խաղաղ պայմաններում անհետ կորած, գերի ընկած պայմանագրային զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված և կամավորագրված անձանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև գերի ընկած քաղաքացիական անձանց ընտանիքի անդամներին դրամական օգնություն տալու ու պետական նպաստ սահմանելու մասին նախագծեր, իշխանական խմբակցությունը միահամուռ դեմ է քվեարկում։

Փոխարենը իշխանության «կարկառուն» պատգամավորներից մեկը թիվ մեկ ամբիոնից հոխորտում է, թե «գերիների հարցը շահարկելն ընդամենն իշխանության աթոռը վերցնելու օրակարգ է», իսկ մեկ այլ պատգամավորուհի էլ վստահեցնում է, թե՝ «մենք այսօր ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունը ընդդիմություն է»։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քաղաքագետներից մեկը, վիճակն իսկապես չափազանց ծանր է, իսկ «իմքայլականների» պահվածքը ցույց է տալիս, որ նրանք բացարձակ այլ իրականության մեջ են, որը ոչ մի աղերս չունի բուն իրականության հետ»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նախորդ գրառումը

Մինասյան. Փաստերի եւ թվերի արհեստական խառնաշփոթի, հույզերի եւ արժեքների շահարկումների նպատակը մեղավորների կաշին փրկելն է

Հաջորդ գրառումը

Լարսի ճանապարհը դեռեւս փակ է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 450 բեռնատար

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

24/06/2026
Նորություններ

Իրավապահները խուզարկում են Իշխան Սաղաթելյանի բնակարանը

23/06/2026
Նորություններ

Ռուս դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտ

22/06/2026
Նորություններ

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026
Հաջորդ գրառումը

Լարսի ճանապարհը դեռեւս փակ է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 450 բեռնատար

Լրահոս

Ստանալ սահմանադրական մեծամասնություն, ազատվել ոչ լեգիտիմության խարանից և վերաձևավորել քաղաքական դաշտը սեփական շահերին առավել համապատասխան պայմաններում. Դավիթ Անանյան

24/06/2026

Սահմանադրական դատարանում առաջիկա օրերին քննության առարկա են դառնալու խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Սակայն իրականում քննարկվելու է ոչ միայն ընտրությունների արդյունքների հարցը,...

Հայաստանն ու Մոլդովան ընթանում են նույն ուղով, որը ժամանակին Ուկրաինան ընտրեց. Մեդվեդև

24/06/2026

«Մոլդովան և Հայաստանը ընթանում են նույն ճանապարհով, որը ժամանակին Ուկրաինայի խամաճիկ ռեժիմն ընտրեց»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի...

Եթե Հայաստանը վերապրի, հազար տարի հետո էլ Երևանում կլինի Պապ թագավորի անունը կրող փողոց, բայց ոչ երբեք՝ Փաշինյանի անունով փողոց. Արմեն Այվազյան

24/06/2026

Խունտայի հակահայ պարագլուխները պատահաբար մի ճիշտ որոշում են կայացրել․ Երևանում Ամիրյան փողոցը վերանվանել են Պապ թագավորի անունով։ Հայոց պատմության իրենց...

Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց

24/06/2026

«ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետով: Այս մասին դատարանի բակում լրագրողներին...

Դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

24/06/2026

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն է ներկայացրել...

«Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հարցը կծառայի  տարածաշրջանում երկարատև խաղաղության ամրապնդմանը. «Արևմտյան Ադրբեջանի համայնք»

24/06/2026

Բաքվում, Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախաձեռնությամբ անցկացվել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» խորագրով միջոցառում՝ նվիրված Փախստականների...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական