Ոստիկանությունն ազատ է արձակել փաստաբան Արսեն Բաբայանին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,- գրել է նա:
Նա նաեւ հայտնել է, որ ինքը այս պահին որպես փաստաբան իրականացնում է իր ընկերների պաշտպանությունը:
Ավելի վաղ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ իրեն եւ ընկերներին ձերբակալել են՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով: