ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Նշենք, որ վաղ առավոտից լրագրողների համար մուտքը Եռաբլուր փակ է. ենթադրաբար Փաշինյանի թիկնազորը պատրաստվել է նրա այցին՝ հրահանգ ստանալով հնարավորինս խուսափել լրատվամիջոցների հետ հանդիպումից։
Եռաբլուրի տարածքում բացի Փաշինյանից ու Հայաստանի մյուս պաշտոնյաներից, ոչ ոք չի եղել։ Այցն անցել է անվտանգության աշխատակիցների, ոստիկանական ուժերի խիստ վերահսկողության ներքո։