Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»,- գրել է նա։