Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի «չագուչը» գործի է դրվել․ շուրջ 50 հայց է ներկայացվել

06/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի «չագուչը» ողջ թափով ու հզորությամբ գործի է անցել, և խոստացված կադրային ջարդի առաջին պտուղներն արդեն երևում են։ Ինքը՝ Փաշինյանն էլ վերջերս հայտարարեց, որ պետական համակարգում ով իրեն չի հավատում, ապա պետք է հեռանա աշխատանքից։ Հրայր Մարուխյան հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքի իրավունքի պաշտպանության գրասենյակում ընտրություններից հետո քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատված քաղաքացիների շուրջ 50 հայցադիմումներ կան այս պահին։ Hraparak.am-ի հետ զրույցում գրասենյակի ներկայացուցիչ, իրավագետ  Թադևոս Ավետիսյանը հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ դիմողները պետական համակարգի աշխատակիցներ են․

«Այո, վերջին շրջանում էապես ավելացել են աշխատանքից անհիմն ազատումների հիմքով վեճերը, որոնցով տարբեր քաղաքացիներ դիմում են մեր գրասենյակ։ Գրասենյակ դիմողների այդ մեծ թիվը հիմնականում աշխատանքից ազատված պետական հատվածի աշխատողների դիմումներն են, այդ թվում՝ մանկավարժներ, տարբեր պետական ծառայողներ, համայնքային ծառայողներ և այլն, որոնք դիմել են գրասենյակ, և գրասենյակը բոլոր դիմողներին, չնայած ծանրաբեռնվածությանը, նախ խորհրդատվություն է տրամադրում, ապա նաև ըստ անհրաժեշտության՝ նաև անվճար փաստաբանական ծառայություն»,- ասաց Ավետիսյանը։ 

Ավետիսյանին հարցրինք՝ ազատումները քաղաքակա՞ն դրդապատճառներով են, թե՞ այլ պատճառներ էլ կան․

«Իմ կարծիքով և իմ գնահատմամաբ՝ այո, միանշանակ քաղաքական, որովհետև երբ նայում ես ազատման հիմքը կամ, ըստ էության, հիմքի բացակայությունը, մեծ հաշվով դիմողն էլ երկարատև աշխատանքային փորձ ունի, օրինակ՝ նախորդ առնվազն 1 տարում չհանված և չմարված որևէ կարգապահական տույժ, և հանկարծ ազատում են աշխատանքից։ Այսպիսի պարագայում ակնհայտ է, որ մենք գործ ունենք առավելապես քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատումների հետ։ Երկորդը՝ բոլորը գիտեն արդեն, որ «չագուչը» և զանգվածային ազատումների սպառնալիքները, որը, եթե իրենց լեքսիկոնով ասենք, կադրային ջարդի սպառնալիքները։ Կադրային ջարդը, հենց այդ հայտարարությունը ինքնին հակաիրավական է, այսինքն՝ ի՞նչ է նշանակում կադրային ջարդ իրականացնել։ Եթե հայտարարում են կադրային ջարդի մասին, ապա, բնականաբար, նաև իրականացնում են, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ մի սկզբունքի ներքո կամ ինչ-որ մի շահի ներքո զանգվածաբար ազատվել մասնագիտական կադրերից կամ աշխատողներից։ Սա փաստ է, և կարծում եմ՝ դեռ ականատես լինելու ենք նման երևույթների»,- պատասխանեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ շուրջ 50 բողոքների մոտավորապես 80 տոկոսը վերաբերում են հենց քաղաքական դրդապատճառներով ազատումներին․

«Ես հիմա չեմ կարող ասել՝ այդ 50-ը բոլորը միատիպ կամ նույն բովանդակության բողոքնե՞ր են, բայց մոտավորապես, այո, եռապատկվել է այդ միջին հոսքը վերջին օրերին, և, այո, այդ թվի մոտ 80 տոկոսը հենց աշխատողների բողոքներն են, որոնք գտնում են, որ ոչ աշխատանքային դրդապատճառներով, այսինքն՝ աշխատանքից չբխող հիմքերով, ավելի շատ քաղաքական դրդապատճառներով, իրենց անհիմն ազատել են զբաղեցրած պաշտոններից, աշխատանքից»,- ասաց Ավետիսյանը։

Նրան հարցրինք նաև, թե կա՞ն արդեն կազմված հայցադիմումներ, որոնք ներկայացվել են դատարան․

«Այո, հայցեր կան, որոնք արդեն հայցադիմումներով ներկայացվել են դատարաններ։ Բնականաբար, դեռ վաղ է արդյունքների մասին խոսելը, բայց մի բան ակնհայտ է և կարող եմ պնդել, որ մենք, մեր թիմը հետևողական ենք լինելու, որպեսզի մեր քաղաքացիների խախտված աշխատանքային իրավունքները օրենքով սահմանված կարգով վերականգնվեն։ Մեր ծառայությունները քաղաքացիների համար ամբողջությամբ անվճար են»,- պատասխանեց Ավետիսյանը։

Աղբյուրը՝ hraparak.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 55 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Հաջորդ գրառումը

Պայթուցիկով անօդաչու թռչող սարքերը հարձակում են իրականացրել Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա․ Լրատվամիջոցներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Եղանակը կտաքանա, տեղումներ չեն սպասվում

03/02/2026
Նորություններ

Վիգենն ապրում է վարձով բնակարանում, առողջական վիճակը վատթարացել է. կինն ահազանգում է

03/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Թաթոյանը դիմում է Վենսին՝ մատնանշելով Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի նկատմամբ

03/02/2026
Նորություններ

Իրանը պատասխան հարված կհասցնի Հարավային Կովկասի նավթագազային ենթակառուցվածքներին. Արթուր Խաչիկյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

Պայթուցիկով անօդաչու թռչող սարքերը հարձակում են իրականացրել Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա․ Լրատվամիջոցներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական