Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի նոր «զրոյական կետը». Վահե Հովհաննիսյան

21/12/2020
- Տեղական

Քանի դեռ Ն. Փաշինյանը իշխանության է, երբեք չի կարելի նրա ձևակերպումներին մատների արանքով նայել։ Մենք չգիտենք՝ ում առաջ և ինչ պարտավորությունների տակ է։ Կյանքը ցույց տվեց, որ նրա անհամոզիչ և վիճելի ձևակերպումների տակ սովորաբար հրեշավոր ծրագրեր են թաքնվում։Փաշինյանի վերջին հեղափոխությունը. «Մերժիր պետությունը»Օրեր առաջ հնչեցրեց Էլիտաների բունտ ձևակերպումը։ Բոլոր բաժանումները սպառված էին, նրա զինանոցում մնացել էր այդ մեկը։ Նպատակը մարդկանց ընդհարումների տանելն է։ Իսկապես, երկրի էլիտան իր դեմ է, բայց իր դեմ է նաև լայն հասարակությունը, գուցե՝ ոչ փողոցում։ Հենց այդ հանգամանքով Փաշինյանը այսօր, այս պահին ձեռնարկում է նոր, իր վերջին հեղափոխության փորձը՝ «մերժիր պետությունը» կարգախոսով։Նա պետք է իր սակավ ռեսուրսին տար «լեգիտիմ» ձևակերպում, որպեսզի լեգիտիմացներ իր կողմից կազմակերպվելիք հնարավոր բախումները։ Այդ իսկ պատճառով պետք է շատ ուշադիր լինել։ Նրա բոլոր գործողությունները հուշում են, որ վատ սցենարների է պատրաստվում՝ Եռաբլուր, Սյունիք և այլն։ Ուշադրություն դարձրեք. նա վաղուց այլևս չի օգտագործում «քաղաքացի» ձևակերպումը, որովհետև քաղաքացին այսօր կա´մ փողոցում է, կա´մ ստորագրել է իր հրաժարականի տակ։Նա հետնահանջի տեղ չունեցողների և բնազդային պատկերացումներով մոտիվացվող ինչ-որ քանակների միջոցով ձևավորել է մի ռեսուրս, որին դեռևս սպասարկում է ուժային համակարգը։ Փաշինյանն իր շուրջը ձևավորել է «կիսամարդկանց» մի զանգված, որոնց միջոցով էլ ինքը պատրաստվում է իր վերջին հեղափոխությանը։Ուրեմն օր օրի պետք է մեծացնել էլիտայի շարքերը, ու բաց կերպով հայտարարել էլիտային պատկանելության մասին։ Սա դասական էլիտա չէ, սա այն ճամբարն է, որը հասկանում է, թե ինչ է կատարվում։ Սա այն ճամբարն է, որը կանգնեցնելու է «մերժիր պետությունը» արշավը։Առաջիկա օրերի խնդիրն է՝ էլիտային պետք է միանա պետական համակարգը, ԱԱԾ-ն, բանակը, ոստիկանությունը։Կրկին նոր, զրոյական կետ կամ նոր աղետի անոնսըԻր վերջին ուղերձում Փաշինյանը հայտարարեց, «որ ամեն մի փլուզում զրոյական կետ է, նորը սկսելու հնարավորություն»։ Դարձյալ կոչ եմ անում շատ ուշադիր լինել։ Նրա նախորդ զրոյական կետի գաղափարը (բանակցությունները նոր՝ զրոյական կետից սկսելու) մեզ բերեց ողբերգական պատերազմի։ Չկա ոչ մի երաշխիք, որ սա նոր աղետի անոնսը չէ։ Մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվում նրա գլխում, ի՞նչ պարտավորություններ կան, ի՞նչ են պլանավորում ոչ բարեկամ պետությունների հատուկ ծառայությունները։Ուժեղ ձեռքի պահանջըԵռաբլուրի երթից հետո զանգվածաբար տարածվում էր մի ձևակերպում. հիմա հասկացա´նք, թե ինչպես եղավ մարտի 1-ը։Մարտի 1-ին այս նույնը մարդը, անտեսելով որևէ արգելակ, հազարավոր մարդկանց տարավ ընդհարման՝ նույն հոգեբանությամբ՝ անտարբեր և սառնասիրտ։ Նրա ծրագրերը հավանաբար ամենևին 10 զոհով չէին սահմանափակվում։ Բայց 2008-ին նրան կանգնեցրեց մի ուժեղ ձեռք։2.5 տարի շարունակ նա պետությունը տանում էր պատերազմի՝ անթաքույց ու ցինիկ։ Մենք դա տեսնում էինք, մենք դա հասկանում էինք։ Բայց չկար այն ուժեղ ձեռքը, որը նրան կկանգնեցներ։ Ու եղավ աղետը։Պատերազմի ողջ ընթացքում, ունենալով այն ավելի վաղ կանգնեցնելու հնարավորություն, նա չէր անում. նրա ծրագիրը խոշոր աղետն էր։ Նա հավանաբար կգնար մինչև վերջ՝ մինչև Արցախի լրիվ հանձնումը։ Պարզապես նոյեմբերի 9-ին հայտնվեց ՌԴ նախագահի ուժեղ ձեռքը և կանգնեցրեց նրա ծրագրի լիակատար իրականացումը։Հիմա Փաշինյանն ակնհայտորեն ուզում է ստեղծել անիշխանության վիճակ, որպեսզի պետության փլուզման ծրագիրը ստանա վերջնական տեսք։ Նա անում է դա մոլագարի սառնասրտությամբ։ Հեռավոր Ջեբրայիլի հանձնումից մինչև հարազատ Շուշիի անկումը մի կարճ փուլ էր, որը նա «պատվով» կատարեց։ Հիմա Սյունիքի հերթն է, որի ճանապարհներին արդեն ադրբեջանական զինվորներ են։ Նրա ծրագրերի հակաթույնը ուժեղ իշխանությունն է, երկրում կայուն վիճակը, որը կկանգնեցնի պետության ազատ անկումը։Նրան կկանգնեցնի միայն ուժեղ ձեռքը, ուրիշ ոչինչ։ Իսկ այդ ուժեղ ձեռքը մենք են, ինչպես կուզեք կոչեք՝ էլիտա, հասարակություն, ժողովուրդ, պետական ինստիտուտներ, նախկին թե գալիք… մեզնից ամեն մեկը։ Նրան պետք է կանգնեցնել։Միտինգային հարթակի հանդեպ վերաբերմունքըԻհարկե, սա մեր երազանքների հարթակը չէ, և սա Հայաստանի նոր էջի կամ վերելքի հարթակը չէ։ Ամենևին։Բայց սա տանը մնալու ու դիտորդ մնալու համար արդարացում չէ։ Արդարացում չէ նախկինների վերադարձով խաբելը կամ խաբվելը, երբ նույնիսկ նախկին Հայաստանն արդեն չկա, նախկին Արցախը չկա… ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ նախկին իշխանություն։Հարթակն ինքն է հայտարարում, որ իր խնդիրները խիստ սահմանափակ են՝ կայունացնել վիճակը, բացառել նոր պատերազմը, խուսափել տնտեսական փլուզումներից, դաշնակիցների միջոցով լուծել ծագող սուր հարցերը, նախապատրաստել հանդարտ, ազատ ընտրություններ։Հենց այդ ընտրության ժամանակ պետք է լինի Հայաստանի հեռանկարի գաղափարական ընտրությունը ու բաց բանավեճը։ Իսկ հիմա, այսօր, ընտրությունը տեխնիկական է՝ գնալ Փաշինյանի հետևից մինչև պետության փլուզո՞ւմ, թե՞ կայունացնել վիճակը, փրկել պետությունը, որ հետո նրա զարգացման հեռանկարի մասին բանավեճի հնարավորություն լինի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Նախորդ գրառումը

ՈՄԱ-Ողջ մնալու արվեստը կազմակերպությունը սկսում է իր հերթական կուրսը (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Դո՞ւք ում եք ծառայում, Ջորջ Սո՞րոսին․ հարց՝ Արայիկ Հարությունյանին. Yerevan.Today

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026
Նորություններ

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

19/06/2026
Նորություններ

Առավոտյան ձերբակալվել է Ռուբեն Հակոբյանը

19/06/2026
Հաջորդ գրառումը

Դո՞ւք ում եք ծառայում, Ջորջ Սո՞րոսին․ հարց՝ Արայիկ Հարությունյանին. Yerevan.Today

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական