Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանի «իրավապահ» համակարգի պերճանքն ու թշվառությունը. գաղտնալսման գործը կարճվեց, իսկ ՀԱՊԿ-ից հետ կանչված գեներալ Խաչատուրովն արդարացվեց

06/04/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Mediaport-ն առավոտյան հայտնեց, որ Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ հարուցված քրեական գործը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով։

Զարմանալի զուգադիպությամբ, հենց այսօր  դատարանը դադարեցրեց  հակասահմանադրական ճանաչված 300.1 հոդվածով հարուցված հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դեմ։

Ավելին, գեներալներ Խաչատուրովն ու Օհանյանը արդարացվեցին։

Իսկ հայտնի գաղտնալսումը վերաբերում էր հենց Խաչատուրովին ՀԱՊԿ-ից հետ կանչելու սկանդալին, երբ ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը համոզում էր Փաշինյանին ու ՀՔԾ պետին նախ հետ կանչել Խաչատուրովին, ապա քրեական հետապնդում սկսել նրա դեմ՝ պատճառաբանելով, որ  «ռուսները շատ ծանր են տանում, շատ *ռիա» և մեծ պրոբլեմներ են լինելու։

Սասուն Խաչատրյանն էլ առաջարկում է սպասեն Նիկոլ Փաշինյանը դուրս գա նիստից, հետո հասկանան։  Գաղտնալսման մեջ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներն իրար ասում են՝ «Պարոն վարչապետ Քոչարյանին էսօր կտան {կալանք}», «Ի՞նչ անեմ, դատավորին ասե՞մ, դու մի հատ վարչապետի հետ խոսա», «Խաչատուրովին մեծ գրավ մի տուր, չի կարա վճարի», «Ասա թող նիստը հետաձգեն մինչև վարչապետը դուրս գա», «հեսա ես կասեմ Խաչատուրովը հետաձգեն», «Դատավորին ինչ պետք ա կասենք, էդ չի հարցը», «Հեսա դատարանը կալանավորման որոշումը կկայացնի»։

Սրանք ընդամենը մի քանի մեջբերում են սկանդալային գաղտնալսումից: Մինչդեռ անգամ իրավաբանական կրթություն չունեցողին պարզ է, որ ձայնագրությունն անհերքելի ապացույց է նշված անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ, բայց Փաշինյանի ՔԿ-ն հանցակազմ չի տեսնում։ Իսկ փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հերթական «կապրիզի» պատճառով Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ նախագահությունից և խայտառակ եղավ՝ դադարելով գոյություն ունենալ որպես իրավական պետություն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Ford Mustang-ն ու թիվ 72 երթուղին սպասարկող ГАЗель-ը. վերջինս կողաշրջվել է

Հաջորդ գրառումը

Քիչ առաջ իմացա, որ նախատեսվում է նոր՝ «Հարկ վճարողի օր» տոնական օր սահմանել. խոսքեր չունեմ. Ավետիք Իշխանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ը

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը հերթական անգամ ատելության ու հայատյացության ելույթով վերահաստատեց, որ չկա որևէ իրական խաղաղություն. Տաթևիկ Հայրապետյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում. Սուրեն Սարգսյան

11/05/2026
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Հաջորդ գրառումը

Քիչ առաջ իմացա, որ նախատեսվում է նոր՝ «Հարկ վճարողի օր» տոնական օր սահմանել. խոսքեր չունեմ. Ավետիք Իշխանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական