Քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երբ փոքր էինք, մեծերը մի լեգենդ էին պատմում, թե ծիածանի տակով անցնելիս՝ տղաներն աղջիկ են դառնում և՝ հակառակը:
Էս պատմությունը հիշեցի, երբ երեկ Փաշինյանը նստեց 7 համարի ավտոբուս, բայց իջավ 11 համարից:
Իսկ հիմա ավելի լուրջ՝ Փաշինյանի պոպուլիզմն արդեն չի աշխատում, որովհետև նրա քաղաքականությունն արդեն մտել է մարդկանց գրպանները, կառավարությունը շարքային գրպանահատի տպավորություն է թողնում:
Տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ արտաքին քաղաքականության, անվտանգային հարցերում Փաշինյանի ձախողումը նրա դեմ չի կոնսոլիդացնում հասարակության մեծամասնությանը (սա ցավով եմ արձանագրում):
Բայց սոցիալական թեմաները, արդարության դեֆիցիտը դառնալու են Փաշինյանի իշխանության գերեզմանափորը»: