Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը «յուրացրեց» նաեւ Սերժ Սարգսյանի մեքենայի պետհամարանիշը

27/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2018թ․-ին «գոլդ» համարների դարաշրջանը Հայաստանում ավարտված հայտարարող Փաշինյանը Yerkir.am-ի տեղեկություններով՝ ընտրություններից հետո հրահանգել է փոխել իրեն սպասարկող ծառայողական մեքենայի պետհամարանիշն ավելի «գոլդ»-ով։ Փաշինյանը հիմա արդեն շրջում է «001 UU եռագույն» պետհամարանիշով։ Նախկինում այս պետհամարանիշով մեքենան սպասարկում էր Սերժ Սարգսյանին։

Հայաստանի պետականության համար կենսական նշանակություն ունեցող վերջին արտահերթ ընտրությունները, փաստորեն, Փաշինյանին արմատապես մխրճել են «ցարական» հաճույքների մեջ։

Մինչեւ վերջերս, իսկ ավելի կոնկրետ՝ ընտրությունների նախաշեմին, «վաստակավոր դերասանը» պատրաստ էր անգամ էշով շրջել, միայն թե իրեն երկրպագող մոլորյալ զանգվածներին հավատացներ, թե իրենցից մեկն է՝ դառը դատած, համեստ, պարզ, աղքատիկ մի գյուղացի։

Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների ծառայողական սպասարկումն իր սեփական տոհմածառից ավելի խորն ուսումնասիրած, նրանց ճոխ-ճոխ վայելքների համար խաչին գամած Փաշինյանն ու նրա թիմը, գիտակցաբար, պլանավորված երկիրը կործանման տանելուն զուգահեռ, թալանում են ժողովրդին, ՀՀ պետական միջոցները։ Որպես վառ օրինակ՝ հիշեցնենք շռայլ պարգեւավճարներն ու պատգամավորների ձեռքի գումարը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու իրողությունը։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ վարչապետին պետական միջոցների հաշվին տրամադրվում է նստավայր Երեւանում, ծառայողական առանձնատուն՝ Երեւանում` համապատասխան սպասարկմամբ, պետական ամառանոց՝ Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ, վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ: Նույն օրենքով՝ վարչապետը, այս դեպքում՝ Փաշինյանը, կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել նախատեսված որոշ սպասարկումներից: Նա չի հրաժարվել ոչ մի սպասարկումից, իսկ այս օրերին էլ, պարզվեց, նաեւ «նախկին» Սերժ Սարգսյանի «գոլդ» պետհամարանիշից։

Մինչեւ հիմա Փաշինյանի ժողովների ու լայվերի հիմանական թեման նախկինների հարստություններն ու ճոխություններն են եղել, մինչդեռ՝ նա, իր ձեւավորած կառավարության անդամների հետ, վաղուց գերազանցել է բոլոր տեսակի նախկիններին։

Լ․Ս․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ազգադավ Նիկոլն ու իր թիմը գծել են Սյունիքի հանձնման ծրագիրը. Գևորգ Գևորգյան

Հաջորդ գրառումը

Հայաստանը՝ շփման գիծ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով» ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում` փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
Նորություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի ամբողջ բաժանմունքի բժիշկներ ազատվել են աշխատանքից. Անուշ Պողոսյան

28/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը՝ շփման գիծ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Մասիս համայնքի ղեկավար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը Երևանում է։ Մի քանի ժամ առաջ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում սկսել է են...

ԿարդալDetails

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025

Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական