Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է՝ 2019 թվականի հունիսին՝ իր պաշտոնավարման երկրորդ տարում, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ եղել է սեղանին, թեև 2019-ի դեկտեմբերին հակառակն էր պնդում։
Վերջին մի քանի տարիների ընթացքում ես անընդհատ՝ բոլոր հարցազրույցներում, այս թեմայի մասին խոսել եմ՝ պնդելով կարգավորման այդ պլանի առկայությունը:
Փաշինյանի շուրջ օղակը սեղմվում է. նա փաստերի ճնշման տակ ստիպված է կատարել խոստովանություններ՝ հակադրվելով իր նախկին պնդումներին:
Փաշինյանը մի օր էլ ստիպված խոստովանելու է, որ ինքը ոչ միայն խաբել է հայ ժողովրդին՝ պնդելով, թե սեղանին կարգավորման փաստաթուղթ չկա, այլ առհասարակ հրաժարվել է բանակցել, ինչի հետևանքով «կանաչ լույս» է վառել 44-օրյա պատերազմի սանձազերծման համար:
Փաշինյանը մոտ է սեփական պատմական հանցագործության խոստովանությանը…»։