Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Հ1 է ուղարկում իր եզակի «մահապարտներից» մեկին՝ ասելու բաներ, որոնք ուրիշները ոչ մի պայմաններում չէին ասի

14/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այլընտրանքային նախագծերի խմբի անդամ Մարինե Սուքիասյանը գրում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Քյարամյանին արտահերթ Հ1 ուղարկելը պայմանավորված էր մի կարևոր հանգամանքով. պատերազմի նախօրեին և պատերազմի օրերին կատարվածը բանահյուսությունից վերածվում է կոնկրետ մեղադրականի, կոնկրետ հանցագործության պատմության։

«Երեք հարց, որոնք Փաշինյանին ուղեկցելու են ողջ կյանքում, իսկ կյանքից հետո՝ պատմության դասագրքերում.

ա/ Ինչու՞ բանակցությունները դիտավորյալ բերվեցին փակուղի
բ/ Ինչու՞ պատերազմը շուտ չկանգնեցվեց
գ/ Ի՞նչ դավաճանական սխեմա է գործել

Այս հարցերն արդեն բանահյուսություն չեն, սրանք ամեն հայի տուն մտած մտքեր են, որոնք իրավաբանների և նախկին ուժայինների գրագետ քայլերի շնորհիվ ստացել են իրավական ձևակերպում։ Սրանից փախուստ այլևս հնարավոր չէ։

Սա գիտակցելով՝ Փաշինյանը Հ1 է ուղարկում իր եզակի «մահապարտներից» մեկին՝ ասելու բաներ, որոնք ուրիշները ոչ մի պայմաններում չէին ասի։

Ա. Քյարամյանը Շուշիի անկման հարցում մեղադրում է ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանին։ Հիշեցնենք, որ նույնը պատերազմից անմիջապես հետո արել էր Փաշինյանը, իսկ հաջորդ օրը նույն հարցում մեղադրել Ծառուկյանին։ Կողմնակի հայացքի համար կարող է ծիծաղելի թվալ, որ պետության ղեկավարը, որը տիրապետում է կազմակերպված բանակի ռեսուրսներին, ռազմավարական օբյեկտի պաշտպանության հարցով հանկարծ հարձակվում է կամավորական ջոկատի ղեկավարի վրա, որը մեծ հաշվով կարող էր ընդհանրապես որևէ տեղ չգնալ։ Ցանկացած բանական մարդու համար դա ծիծաղելի կլիներ, սակայն մթագնած գիտակցությամբ իշխանության համար սա դարձել է արդեն սովորական գործելաոճ։

Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա նման բան անում, ո՞րն է նրա մոտիվացիան. Պատասխանը մեկն է՝ վախը։ Նա հորինում է վարկածներ, գտնում իր նման անհեռանկարային դեմքի և ուղարկում Պետոյի մոտ։ Ինչո՞ւ է Քյարամյանը համաձայնում իր վրա վերցնել մի բան, որի համար անպայման պատասխան է տալու։ Պատասխանը դարձյալ պարզ է՝ ելք չունի։ Նա և Փաշինյանը կապված են նույն շղթաներով, իսկ հետո՝ ձեռնաշղթաներով։

Բայց կա մեկ այլ հարց, որն ավելի հետաքրքիր է։ Երբ դու մեկի դեմ նման կեղտոտ պատվեր ես իջեցնում, ապա պետք է հասկանաս, որ այդ մեկը ստանում է բոլոր բարոյական իրավունքները՝ քեզ ցավոտ պատասխանելու։ Տվյալ դեպքում այդ մեկը ԱԱԾ նախկին տնօրեն է. Հետևաբար՝ մարդ, ով տիրապետում է անհռելի տեղեկատվության և չունի սուտ հորինելու խնդիր, ընդամենը կարող է ճշմարտության թղթապանակից հանել որևէ դրվագ և խնդրել ինչ-որ մեկին որևէ հեռուստաընկերության եթերից պատմել կամ հրապարակել որևէ մեդիայում։

Կա տպավորություն, որ Փաշինյանը չարաշահում է Վանեցյանի մասնագիտական և ինչ-որ տեղ՝ մարդկային կոդեքսները։ Ի վերջո, «Կանգ առ»-ի հայտնի կոչից հետո հանրությունը Վանեցյանից ակնկալում էր բացահայտումներ, փաստացի տվյալներ՝ երկրում ընթացող սողացող կազմաքանդման կամ նույնիսկ սողացող դավադրության մասին։ Մի բան, որ այդպես էլ չարվեց։ Ինչ-որ տեղ Փաշինյանի պատվերի և Քյարամյանի լկտի ստի մեղավորը հենց Վանեցյանն է. նրա՝ քայլ չանելը թույլ տվեց, որ այսօր պարտված և ազգային աղետ հեղինակած զույգը կարողանում է եթեր պլանավորել և կեղծիք տարածել։ Եվ նրանք դա անելու են այնքան, որքան թույլ կտան դիմացինները։

Ժամանակները ֆորսմաժորային են, և դա պահանջում է որոշակի սկզբունքների վերանայում»:

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարչապետի ընտանիքը Մոսկվա է ժամանել բնակարան փնտրելու․ մոսկովյան աղբյուր. News.am

Հաջորդ գրառումը

Մոսկվայից հաստատում են Աննա Հակոբյանի ժամանումը. РИА Новости

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025
Նորություններ

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025
Նորություններ

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025
Հաջորդ գրառումը

Մոսկվայից հաստատում են Աննա Հակոբյանի ժամանումը. РИА Новости

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական