Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը, ի տարբերություն ընդդիմության, ակտիվորեն պատրաստվում է ընտրություններին. Ոսկան Սարգսյան

27/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Մինչ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին ներկայացնում է որպես հոգեպես անհավասարակշիռ, դեղեր խմող վարչապետի, Նիկոլ Փաշինյանը փայլուն կերպով է կատարում իր իշխանության ,պաշտոնի երկարաձգումը։ Նիկոլ Փաշինյանը , ի տարբերություն ընդդիմության, ակտիվ, հետևողական կերպով պատրաստվում է խորհրդարանական հերթական կամ արտահերթ ընտրություններին։

Նա Հայաստանի շատ համայնքներում, որտեղ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է, տարբեր ձևերով՝ համայնքապետերի վրա քրեական գործեր հարուցելով, համայնքի ավագանու ընդդիմադիր անդամներից ոմանց ՔՊ-ի ճամբար տեղափոխելով՝ կարողացել է համայնքապետարաններում իշխանությունը դարձնել ՔՊ-ական։ Այդ համայնքներից են Վանաձորը,Ալավերդին, Գյումրին և բազում այլ համայնքներ։ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրահանգով 2024թ․ դեկտեմբերի 1-ից Հայաստանի համայնքապետարաններին արգելված է սոցիալապես անապահով բնակիչներին դրամական աջակցություն ցուցաբերել, մինչդեռ մարզպետարանների միջոցով կարիքավորներին միլիոնավոր դրամների աջակցություն է ցուցաբերվում։

2025թվականին Տավուշի մարզպետարանը պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 67 միլիոն 547 հազար դրամ ֆինանսական օգնություն է տրամադրելու մարզի կարիքավորներին։ Բողոքներ եմ ստացել, որ Տավուշի մարզպետարանը անհիմն կերպով մերժել է մարզի կարիքավորներին դրամական օգնություն տրամադրել, դրանք տրամադրելով նրանց, ում համապատասխան հանձնաժողովի անդամները անձնապես ծանոթ են։ Կարող եմ մտածել, որ այդ գործում առկա է ԽԾԲ-ի հին սկզբունքը։

Տավուշի մարզի հանրակրթական պետական 76 դպրոցներից 18-ը այժմ տնօրեն չունի, Դիլիջանի պետական բազմագործառնութային քոլեջում տնօրենի թափուր հաստիքի համար 2 անգամ մրցույթ հայտարարվել, սակայն լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչը չի ներկայացել դրան, մրցույթները չեն կայացել։ Սևան քաղաքի բազմագործառնութային քոլեջի տնօրենի թափուր տեղի համար վերջին մեկ տարում 10-ից ավելի մրցույթներ են հայտարարվել, սակայն ամեն անգամ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ-ի ներկայացուցիչը չի ներկայացել, մրցույթները չեն կայացել։ Կրթության ոլորտի մեր աղբյուրները հայտնում են, որ հանրակրթական պետական դպրոցների ու պետական քոլեջների տնօրնների հաստիքները թափուր են թողնում, որպեսզի ԱԺ ընտրություններից առաջ այդ պաշտոնի հավակնորդներին ստիպեն ՔՊ-ի համար շատ ձայներ հավաքել»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ ինչո՞վ է զբաղված հայաստանյան իշխանությունն ու դրա պարագլուխը. Տիգրան Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 27.03.2025

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025
Նորություններ

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025
Իրավունք

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
Հաջորդ գրառումը

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ - 27.03.2025

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Լեռնային Ղարաբաղն օկուպացրած Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ Քարվաճառում իրականացնում է ռազմավարական էներգետիկ նախագիծ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ 3100մ բարձրության վրա կառուցվող հողմակայանի...

ԿարդալDetails

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025

Թրամփի գլխավոր նպատակը՝ Նոբելյան մրցանակը «խաղաղության անունից` հանուն պատերազմի»

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական