Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին․ համազգային շարժման տարեդարձի շեմին, նա, ըստ էության, առաջարկում է ապամոնտաժել մեր Հանրապետությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Իրական Հայաստանն այն էր, որի հիմքերը դրվեցին 1990-91թթ-ին՝ 88-ի համազգային շարժման արժեքային հիմքերով:
Նիկոլ Փաշինյանն այդ Իրական Հայաստանի գերեզմանափորն է՝ իր նախապատերազմյան և հետպատերազմյան արկածախնդիր քաղաքականությամբ:
Երբ ԱՄՆ- Ռուսաստան բարձր մակարդակի շփումները լավատեսության որոշակի հիմքեր են ստեղծում, Փաշինյանը դարձյալ արկածախնդիր հաշվարկներ է կառուցում, որոնք հակոտնյա են միջազգային զարգացումների համատեքստին և որևէ աղերս չունեն մեր պետականության և նրա շահերի հետ:
Նրա «գաղափարախոսական ուղերձը» Արևմուտքի նեոլիբերալ շրջանակների կողմից անտերության մատնված մեկի բացահայտ առաջարկությունն է Թուրքիային ու Ադրբեջանին:
Փաշինյանը գործարք է առաջարկում Անկարային և Բաքվին՝ «Իշխանություն՝ ադրբեջանական ենթապետություն դառնալու դիմաց»:
Համազգային շարժման տարեդարձի շեմին, Փաշինյանն, ըստ էության, առաջարկում է ապամոնտաժել մեր Հանրապետությունը:
Մենք պարտավոր ենք ընդունել այս մարտահրավերը՝ Հայաստանի իշխանությունից հեռացնելով Ալիևի փոխանորդին»,-գրել է նա։