Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Տուշոնկա – 2» օպերացիա. չարիքի հաղթանակ, որի պտուղները Նիկոլը կքաղի 2026-ի ընտրություններում. Հրանտ Մելիք-Շահնազարյան

01/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Վերջին շրջանում հրապարակված և ինձ հայտնի դարձած բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ Նիկոլի վարկանիշը խայտառակ անկում է ապրել։ Նշանակում է՝ ջրերը զուլալվում են։ Ամբոխը նորից ժողովուրդ է դառնում։ Մահացու վտանգ Նիկոլի իշխանության համար։

Պարզ է, որ Նիկոլը պիտի գործի։ Ամեն ինչ անի, որպեսզի տիղմը նորից ջրի երես ելնի։ Հաշվարկը պարզ է՝ բոլոր նրանք, ովքեր կարող է շատ թե քիչ վրդովվեն եկեղեցու դեմ Նիկոլի արշավից, միևնույն է այլևս իր ընտրողները չեն։ Ժողովրդի այդ հատվածի վստահությունը նա անդառնալիորեն է կորցրել։

Նիկոլին չեն վստահում նաև հանրության այլ շերտերը։ Բոլոր նրանք՝ ովքեր կորցնելու՝ թեկուզ և փոքր բան ունեն։ Նիկոլը նրանց այլևս պետք չէ, նրանք էլ՝ Նիկոլին։ Հետևաբար, ինչպես արդեն նշել եմ նախորդ գրառմանս մեջ, հարձակվելով եկեղեցու դեմ՝ Նիկոլը վարկանիշային ոչ մի ռիսկ չի կրում։ Նրա հաշվարկները շատ պրագմատիկ են՝ եթե հնարավոր չէ ստանալ հանրության մի շերտի աջակցությունը, ուրեմն պետք է պարզապես չեզոքացնել նրան։ Կոտրել։ Հուսահատել…

Վստահ եմ՝ այն, ինչի ականատեսն ենք այսօր, «Տուշոնկա – 2» օպերացիայի դեբյուտն է։ Թեման արդեն բավական «եփված է», հավանաբար շուտով կլինեն նաև «բացահայտումներ», իշխանական քարոզչության զոհեր, մեծ հիասթափություն ու սև ամբոխի ցնծություն։ Ասել է թե՝ չարիքի հաղթանակ, որի պտուղները Նիկոլը կքաղի 2026-ի ընտրություններում։

Հնարավո՞ր է արդյոք դեպքերի զարգացման այլ ընթացք։ Ո՛չ։ Բայց կարող է հնարավոր լիներ, եթե մեր ընդդիմությունը, էլիտաները, քաղաքական և հասարակական գործիչներն այլ կերպ արձագանքեին հերթական մարտահրավերին։ Նվազագույնը, օրինակ, այդպես ջանասիրաբար չտարածեին Նիկոլի գրվածքները։ Սոցիալական ցանցերը հեղեղված են Նիկոլի անբարոյական մտքերի screen-ներով։ Եվ այդ տարածողների մեծամասնությունը հենց ընդդիմադիրներն են։

Մենք ինքներս ենք մեզ «փակուղու» մեջ դրել և չենք կարողանում դուրս գալ այդ «փակուղուց»։ Մինչդեռ Նիկոլին հեռացնելու բազում հնարավորություններ են եղել։ Հիմա էլ կա՝ իմպիչմենտը։ Չկա միայն այդ որոշումը։ Ու մինչ որոշումն ուշանում է, Նիկոլը գործում է։ Այն էլ ինչպես է գործում…»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն փորձում է ռազմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան այնտեղ գտնվող հայերի, որքան ՀՀ-ի դեմ․ Աբրահամյան

Հաջորդ գրառումը

Զգուշացում, դրամաշորթության նոր տարբերակ

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թուրքիան պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին. Ֆիդան

01/11/2025
Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե մի օր Երևանից լսեք Ադրբեջանի առաջնորդի ելույթը, իմացեք, որ Իլհամ Ալիեւը Կովկասը վերադարձրել է Պետրոս Առաջինից. ադրբեջանցի պատգամավոր

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին, որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
Հաջորդ գրառումը

Զգուշացում, դրամաշորթության նոր տարբերակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական