Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Տիգրան Պետրոսյանն ազատման դիմում է գրել Շիրակի մարզպետի պաշտոնից

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր՝ հունվարի 15-ին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Կառավարությանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մարզպետարանի տեղեկատվության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքս Կիրակոսյանը:

«Մարզպետն իր որոշումը կմեկնաբանի Կառավարության անմիջական որոշումից հետո»,- հավելեց Արաքս Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2019թ․-ի փետրվարի 6-ին։