Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր թշնամիները շարունակում են իրենց ազդեցությունը ՀՀ իշխանությունների վրա․ Սեյրան Օհանյան

19/01/2021
- Տեղական, Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեր թշնամիները՝ Ադրբեջանը և ռուս-թուրքական տանդեմը, շարունակում են իրենց ազդեցությունը ՀՀ իշխանությունների վրա, դա է պատճառը, որ ասում ենք՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը դատարանի առջև լրագրողների հետ զրույցում։

«Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է փոխվեն, ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ մենք պարտվել ենք, պարզապես նոր, ավելի համարձակ արտաքին հարաբերություններում ավելի լավ բանակցող իշխանություններ են պետք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ»,-ասաց նա։

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ Մոսկովյան այցից հետո հունվարի 11-ին ստորագրված փաստաթուղթը ևս վերոնշյալի վառ վկայությունն է։

«Մեր շատ հայրենակիցներ ուրախանում են, որ ապաշրջափակում է լինելու և այլն․ իհարկե, եթե խաղաղության պայմանագիրը կնքված լինի, եթե հարթված լինեին մեր հարաբերությունները, ապա ապաշրջափակումը շատ լավ է, բայց այս իրականության մեջ, երբ ռազմական հաղթանակից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը ընդլայնելու է նաև իրենց և՛ տնտեսական, և՛ նաև ժողովրդավարական հարձակումը մեզ վրա, դա մտահոգիչ է։ Դրա շարունակությունն է Կարսի տարածքում թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որը հոգեբանական ազդեցություն է և՛ մեզ վրա, և՛ տարածաշրջանի այլ երկրների, նաև Վրաստանի վրա, ՌԴ վրա․ նպատակը՝ անընդհատ տաք պահելն է զգացողությունը, որ իրենք ուժեք են, և այս իշխանությունների պարագայում մեր ձախողումների և նահանջի քաղաքականությունը անընդհատ լինելու է»,-ասաց նա։

Սեյրան Օհանյանը նաև հաստատեց, որ Շուշիում ինքը եղել է Արգիշտի Քյարամյանի հետ։

«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում՝ Շուշիում ինքը աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել։ Ավելին, այս կամ այն հատվածում ջոկատերի տեղաբաշխման, խնդիրների առաջադրման աշխատանքներ է տարել։ Նոյեմբերի 7-ին իմ մեքենայով՝ ինքը խնդրել է, ես իրեն տեղափոխել եմ Երևան»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

https://youtu.be/h2tBn0jyqws

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կարդինալն ու գործակալը. ո՞վ է կանգնած Արարատ Միրզոյանի՝ գործակալ լինելու բացահայտման ետևում․ Politik

Հաջորդ գրառումը

2021 թ․-ին, 2020 թ.-ի համեմատ, շտապօգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Տեսադարան

Քրեական վարույթ, բացակայելու արգելք. եպիսկոպոսները չեն կարող երկրից դուրս գալ

01/02/2026
Հաջորդ գրառումը

2021 թ․-ին, 2020 թ.-ի համեմատ, շտապօգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական