Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանին պետք է նոր՝ սոլիդ իշխանություն․ Էլինար Վարդանյան

16/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանին պետք է նոր, սոլիդ իշխանություն՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը խմբի նախաձեռնած՝ հետընտրական Հայաստանում քաղաքական և իրավական մարտահրավերների թեմայով քննարկման ժամանակ։

«Ընտրություններից հետո ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի լուծվել, այլև սաստկացել է, անընդհատ քրեական գործեր, սպառնալիքներ, կալանքներ, միջազգային հարաբերություններում գրեթե ոչինչ չի կատարվում, բացի վարչապետի Մոսկվա այցից, որի ժամանակ հիշվում են ընդամենը ՌԴ նախագահի հայտարարությունները, որ՝ սպասվում են բարդ, ցավոտ և զգայուն լուծումներ։ Սահմաններին խիստ անհանգիստ է՝ ընդամենը 2 օր առաջ մենք ունեինք զոհ, ունենք վիրավոր, անհետ կորածներ։ Ալիևը Զանգեզուրը, Սևանը, Երևանը հայտարարում է ադրբեջանական տարածքներ և խոստանում է, որ իրենք անպայման գալու են, իշխանությունների վախվորած արձագանքը ավելի լավ էր՝ չլիներ, որովհետև այն ավելի շատ նման էր չարձագանքելուն։ Երկրում չկա որևէ օրակարգ, պետությունը մատնված է ինքնահոսի, կա հսկայական գնաճ, լրջագույն սոցիալական դժվարություններ ունենք։ Ծայրահեղ ծանր վիճակ է գյուղատնտեսությունում, և տարբեր մարզերի բնակիչներ ստիպված են անընդհատ փակել փողոցները և կառավարությունից պահանջում են ոռոգման ջուր, որի հարցը այդպես էլ չի լուծվում»,-ասաց Էլինար Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ ցուցադրաբար անազատության մեջ է գտնվում հայտնի պրոֆեսոր Չարչյանը՝ արդեն երկար ժամանակ։ Փաշինյանի թրի տակով չանցած համայնքապետերի նկատմամբ իրականացվում է պետական տեռոր։

«Իշխանությունը խափանում է երկրի խոշորագույն հարկատուներից մեկի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքը։ Դրանից օրեր անց Ալիևը կազմակերպում է Զանգելանի և հարակից շրջանների, իբր, բնակիչների, իբր, բողոքը Գերմանիայի իշխանություններին ընդդեմ կոմբինատի՝ պահանջելով դադարեցնել դրա գործունեությունը, իբր, բնապահպանական նպատակներով, հաջորդ օրը Նիկոլն իր «հերոսական» ուժայիններին ուղարկում է կոմբինատ և այնտեղ մասկի-շոուներ են իրականացնում»,-ասաց նա։

Էլինար Վարդանյանը նաև հիշատակեց երեկ տեղի ունեցած բացահայտումները, որ վերաբերում էին 2018 թ-ի դեպքերին վարչապետի, բլոգեր Լապշինի և այսօր Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ։ Սա, ասաց, պետք է լինի իրավապահների ուշադրության կենտրոնում։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

https://youtu.be/x8fwd2ltmxI
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսկ Արցախը հանձնողը թաքուն է արե՞լ. Ն. Հոխիկյանն իր շոկային բացահայտման մասին

Հաջորդ գրառումը

30.000-ից ավելի մուրճասեր սյունեցիները թող պատրաստ լինեն ինքնագոյատևման «մարտերի». Ռոբերտ Հայրապետյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Բռնապետական կարգերի հաստատման հերթական քարփինջն ա դրվում ու էդ պատը քանդվելու ժամանակ դրա փլատակների տակ շատերն են մնալու. փաստաբան

13/11/2025
Նորություններ

«Անտիֆեյք»-ի գրասենյակում իրականացնում է խուզարկություն. Ռուբեն Մելիքյան

13/11/2025
Նորություններ

Վազգեն Սաղաթելյանը ևս ձերբակալվել է

13/11/2025
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 13.11.2025

13/11/2025
Հաջորդ գրառումը

30.000-ից ավելի մուրճասեր սյունեցիները թող պատրաստ լինեն ինքնագոյատևման «մարտերի». Ռոբերտ Հայրապետյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական