Եղբայրներ և քույրեր, սիրելի՜ հայեր
Այսօր հիշում ու արձանագրում ենք Արցախի դավադրաբար հանձնման ու հայաթափման երկրորդ տարելիցը:
Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի:
Հազարավոր հայրենակիցների տեղահանության, պետության ինստիտուտների լուծարման և ազգային կորստի ողջ պատասխանատվությունն այսօր պետք է կրեն նրանք, ովքեր ընտրեցին սեփական ժողովրդին վաճառել։
Մենք` զինվորականներս, չենք մոռանում կորցրած տարածքները, նահատակներին և ընտանիքներին։ Հիշողությունը պետք է լինի շարժիչ ուժ` ոչ միայն սգի, այլ` գործողության։ Կոչ եմ անում`
• պահանջել բաց հաշվետվություն ու պատասխանատվություն իշխանություններից, որոնք թույլ տվեցին տեղի ունեցածը,
• ինքնակազմակերպվել ու պահանջել անվտանգության հստակ երաշխիքներ մեր ժողովրդի համար,
• չհամակերպվել և չհաշտվել ստեղծված իրականության հետ։ Գործել:
Փա՜ռք ու պատիվ
Արցախի ՊԲ ստորաբաժանումների նվիրյալ հայորդիներին, որոնք տարբեր ուղղություններով ցուցաբերեցին հերոսության ու հայրենասիրության փայլուն օրինակներ:
Արշակ Կարապետյան, ՀՀ Պաշտպանության նախկին նախարար