Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է ՄԻԵԴ

08/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռի կայացումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության նախկին աշխատակիցներ Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի դատավճռով մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում՝ դիտավորությամբ բռնությամբ զուգորդված այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և որոնց  հետևանքով Գրիշա Վիրաբյանին պատճառվել է ֆիզիկական վնաս՝ առողջության միջին ծանրության աստիճանի մարմնական վնասվածքի ձևով, էական վնաս է պատճառվել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին, այն է՝ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու անթույլատրելիության նրա իրավունքը, էական վնաս է պատճառվել նաև պետության օրինական շահերին: Միաժամանակ, նույն դատական ակտով Հ․Մ․-ն և Ա․Ա․-ն  ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու պատճառաբանությամբ, հայտնում են  ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատից։«Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, 2021 թվականի հունվարի 27-ին կայացված որոշմամբ, կարևորելով Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության հիմքում ընկած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ համագործակցության ամրապնդման նպատակով երկխոսությունը, խորհրդատվական կարծիք ստանալու համար, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Հղում կատարելով մի կողմից՝ խոշտանգման արգելքի՝ որպես միջազգային իրավունքի jus cogens նորմի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներին, մյուս կողմից՝ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին և այդ համատեքստում՝ վաղեմության ժամկետների չկիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի, Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի արտահայտած դիրքորոշումներին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը»,- ասված է տարածված հայտարարությունում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել Պարսից ծոցի անվանման պատճառով

Հաջորդ գրառումը

Հնդկաստանում սառցադաշտի սողանքից արդեն 14 մարդ է մահացել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը

01/02/2026
Նորություններ

Տեսանյութ. Ունեմ տեղեկություն՝ «Վարչաբենդի» համերգի համար 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից. Պապոյան

01/02/2026
Նորություններ

Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան

01/02/2026
Նորություններ

Որպեսզի Եպիսկոպոսաց ժողովն ամեն գնով տապալվի

01/02/2026
Հաջորդ գրառումը

Հնդկաստանում սառցադաշտի սողանքից արդեն 14 մարդ է մահացել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական