Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել ՍԴ դիմելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու վերաբերյալ

18/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2021 թվականի մարտի 17-ի որոշմամբ քննարկելով Ռ.Քոչարյանի և մյուսների գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ներկայացված բողոքները, օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի և իրավունքի զարգացման դատավարական լիազորության իրացման շրջանակներում, «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) դիրքորոշումների և խնդրո առարկա հարցի վերաբերյալ միջազգային փորձի հաշվառմամբ, իրավակիրառ պրակտիկայի համար ուղենիշային մոտեցումներ է ամրագրել՝ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին դատարանի որոշման բողոքարկման ընթացակարգի, վերադաս դատարանների կողմից այդ որոշման դատական ստուգման սահմանների վերաբերյալ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակասահմանադրականության բացառմանն ուղղված սահմանադրաիրավական վեճը, որը բարձրացվում է որևէ դատական ատյանի կողմից, չի կարող դատական ստուգման ենթարկվել վերադաս դատարանի կողմից։ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդ վեճի նախաձեռնման իրավաչափության հարցը բովանդակային առումով չի կարող վիճարկվել վերադաս դատական ատյաններում,  վերադաս դատական ատյանը չի կարող կասկածի տակ դնել սահմանադրաիրավական վեճի իրավաչափությունը` ստանձնելով Սահմանադրական դատարանի դերին բնորոշ գործառույթներ, և ստուգման ենթարկել ստորադաս դատական ատյանի` իրավական ակտի կարգավորման հակասահմանադրականության վերաբերյալ կասկածների հիմնավորվածությունը` այդ կերպ հանգեցնելով «գործառույթ-ինստիտուտ-իրավասություն» եռամիասնության շղթայի ներդաշնակության խախտման։

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոնշյալը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշման իրավաչափության ստուգումը վերադաս դատական ատյանի կողմից՝ բացառապես ընթացակարգային բնույթի պահանջների պահպանման տեսանկյունից։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստել է, որ Սահմանադրական դատարան դիմելու դեպքում նախատեսվում է նաև գործի վարույթի կասեցման և այդ առումով կայացված որոշման իրավաչափության վիճարկման հնարավորություն վերադաս դատական ատյանում։

Նշվածի համատեքստում, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Սահմանադրական դատարանի մասին» 2006 թվականի հունիսի 1-ի և 2018 թվականի հունվարի 17-ի օրենքների վերաբերելի կարգավորումները, խորհրդատվական կարծիք ստանալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելիս գործի վարույթի կասեցման կանոնները, ինչպես նաև այն, որ մի կողմից՝ տևական ժամանակով քրեական գործի վարույթի կասեցումը կարող է հանգեցնել դատավարության մասնակիցների հիմնարար իրավունքների ու ազատությունների խախտման, մյուս կողմից՝  միշտ չէ, որ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումով սահմանադրաիրավական վեճի առարկա կարգավորումը ենթակա է լինելու անմիջապես կիրառման դատարանի կողմից և առանց որի հնարավոր չի լինի ապահովել գործի հետագա քննությունը, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այս դեպքում քրեական գործի վարույթի կասեցումը պետք է լինի որպես վերջին միջոց (last resort), երբ սպառված կլինեն կատարման ենթակա դատավարական գործողությունները և դատարանի կողմից գործի քննության ավարտը պայմանավորված կլինի սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող կարգավորման անմիջական կիրառմամբ։ 

Վճռաբեկ դատարան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բայդենը չի զղջում Պուտինի վերաբերյալ իր կոշտ արտահայտության համար

Հաջորդ գրառումը

Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանը հաստատել է, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Նորություններ

Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով. քիչ անց ազատ կարձակվի. փաստաբան

28/10/2025
Նորություններ

ՔՊ-ական պատգամավորի և իր դստեր «ջանքերով» ԵՊՀ դասախոսին ազատել են աշխատանքից

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նա նորից «Դուխով» գլխարկով «սեր ու սրտիկ» է քարոզում` փորձելով պեղել մեռած նարատիվներից փշուրներ. Վլադիմիր Մարտիրոսյան

28/10/2025
Հաջորդ գրառումը

Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանը հաստատել է, որ երեկ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական