Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերջաբան

21/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նզովյալ լինես, ո՛վ հայ ժողովուրդ, որ կործանեցիր Ազգս ու Հայրենիքս Հայոց։ Քեզ առնվազն 2000 տարի պետք եղավ, որ անցնելով խարխափումների միջով, մի կարգին կռապաշտ դառնայիր ու տանեիր Ազգս հայոց դեպի կառափնարան։Այսօր 2020 թվականի դեկտեմբերի 20-ն է։

Երևանում տեղաց առաջին ձյունը. եկավ մաքրագործելու նախորդ օրվա խայ­տա­ռակությունն ու անամոթությունը, եկավ սրբադասելու Ազգիս սուրբ նահատակ­ների հոգիները։ Իսկ ի՞նչ եղավ դեկտեմբերի 19-ին։

Մարդկային քաղաքակրթության ակունք­ներում կանգնած առաջին քրիստոնյա հայ ժողովուրդը «Սգո երթը» սկսեց ծա­փողջյուններով, հարա՛յ-հրոցով, գոռո՛ւմ-գոչյուններով՝ առանց խաչի, առանց խունկ ու մոմի, առանց քահանաների դասի, առանց աղոթքների, սաղմոսների ու շարա­կան­ների (տո դուք ի՞նչ գիտեք՝ սաղմոսն ու շարականն ի՞նչ են)։ Առաջնորդները դժվա­րությամբ են թաքցնում ներքին հրճվանքը. շա՛տ հայ ժողովուրդ են հավաքել, լեգի­տիմացնում են պարտությունը. իրենք կատարել են ժողովրդի իշխանության պա­հանջը և՝ …պարտվել։

Քայլում է… ու մենակ չեն, շա՛տ են (խորշում եմ մոլագար ու տգետ ձեր մարտնչող շատվորությունից)։ Քայլում են ու մենակ չեն, շա՛տ են ու հպարտ, հպարտ են, որ պարտվել են։ Հոգ չէ՝ կհաղթեն, հաղթելու են։ Քիչ մնաց, արդեն երևում է բաղձալի վերջնագիծը՝ անպայման հաղթելու են։ Նյարդերը գերլարված են, հայացքները սևեռուն, նպատակասլաց, ևս մի ճիգ, մի պոռթկում, ևս մի ճեղքում ու մի գրոհ և… Սրբոց Նահատակաց պանթեոնը՝ Եռաբլուրը գրավված է։ Ահա թե ում էին հաղթելու։Սպարապե՜տ Նժդեհ, ասում ես՝ Ազգի տականքից ցեղ ես կերտելու՞։ Դե արի՜ ու կերտի՜ր, էդ իմ խելքի բանը չի։

Ո՛վ հայ կռապաշտ ժողովուրդ, դու հաղթեցիր։ Դու հաղթեցիր հայ Ազգին։ Քո փրկությունը քո ինքնաոչնչացման մեջ է։

Մաղթում եմ քեզ ու գալիքի կուռքերիդ՝ անհաջողություն։

ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ- ի առաքելության այցը ԼՂ

Հաջորդ գրառումը

Խորհրդային ներքին սահմաններ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հիմա ՆԳՆ-ում, Ոստիկանության ծառայության մեջ, ընդհնարապես ՀՀ կյանքում մեզ համար նոր և անծանոթ տեսարաններ են բացվում. Փաշինյան

01/11/2025
Նորություններ

Իշխանությունը թքած ունի մեր քաղաքացիների ընտրական իրավունքի, կարծիքի ու նախասիրությունների վրա. Տիգրան Աբրահամյան

01/11/2025
Նորություններ

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

01/11/2025
Նորություններ

Կոչուբաևը վերադառնում է իր բնականոն աշխատանքային գործունեությանը

31/10/2025
Հաջորդ գրառումը

Խորհրդային ներքին սահմաններ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական