Ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 1.400 հայկական բեռնատար կա կուտակված. տեղեկանում ենք Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնից։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար, բայց խցանումները չեն վերանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Ըստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 4. 654 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 1.359-ը հայկական են։




