Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաեւ եղբորս ավագ թոռը՝ 22 տարեկան Վաչագանս՝ 44- օրյա պատերազմի մասնակից:
Թուրքի ձեռքը քեզ չհասավ, Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես…
Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 17-ին՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»,- գրել է Արտավազդ Եղոյանը։