Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վահե Շահվերդյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 2-ին

ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ ժամը 17:30-20:00-ը, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 11:00-14:00-ը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Այս մասին  տեղեկանում ենք Հայաստանի թատերական գործիչների միությունից։ 

Հիշեցնենք, որ  ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Վահե Շահվերդյանը մահացել է հոկտեմբերի 31-ին, 77 տարեկանում։