Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ստոր թոշակառու, մաքրվիր այստեղից․ Արագածոտնի թրաշամանուկ մարզպետը սպառնում է մարզպետարանի աշխատակցուհուն

23/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դավաճան իշխանության դրածո Դավիթ Գեւորգյանը՝ Արագածոտնի մարզպետը, կադրային ջարդով փորձում է փրկել սեփական կաշին։ Նա հիմա էլ ընկել է Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ, ՀՅԴ անդամ Մերի Շահազիզյանի հետեւից եւ ստիպում է նրան՝ աշխատանքից ազատվելու դիմում գրել։

Մերի Շահազիզյանը Yerkir.am-ին միջադեպից մանրամասներ հայտնեց։ «Երեկ ինձ կանչեց մարզպետարանի գլխավոր քարտուղարն ու ասաց՝ մարզպետն ինձ ասել է  փոխանցել, որ ես պարտադիր պիտի գնամ մարզպետարանից։ Էսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, զանգում է ինձ մարզպետի քարտուղարուհին, ասում է՝ մարզպետը կանչում է իր մոտ։ Բարձրանում եմ, մարզպետը, փոխմարզպետի հետ նստած են սենյակում, մտնում եմ, ինձ ասում է՝ 15 րոպե ժամանակ եմ տալիս, որ դուք ազատեք այստեղ»,- ասաց Մերի Շահազիզյանը։

Նա հրաժարվել է դիմում գրել, առարկել է՝ եթե չի գոհացնում, կարող է ազատել աշխատանքից։ Մարզպետ Դավիթ Գեւորգյանը սկսել է վիրավորել Մերի Շահազիզյանին։ «Վիրավորանքների տեղատարափ սկսեց՝ գոռալով՝ դուք ստոր եք, լկտի եք, ստախոս։ Ինչ ասես ինձ ասում էր, ես իրեն ասում եմ՝ չգոռաք, ինքն ավելի բարձր է գոռում, ասում՝ չհամարձակվեք ինձ հետ զուգահեռ խոսել։ Ասում է՝ դուք մեկուկես տարի այստեղ թոշակառուի կարգավիճակով նստած եք, ոչինչ չեք անում։ Կմաքրեք այստեղ, էս կանեք, էն կանեք»,-Yerkir.am-ին պատմեց Արագածոտնի մարզպետարանի առողջապահության բաժնի պետը։

Նրա խոսքով՝ մարզպետը մեկ տարի է՝ առանց որեւէ պատճառի եւ հիմնավորման պահանջում է Մերի Շահազիզյանի ազատման դիմումը, սպառնում, բայց նա չի պատրաստվում նահանջել։

«Ինձ անընդհատ ասում է թոշակառուի կարգավիճակով նստած եք, չեք աշխատում։ Բայց եթե ես չեմ աշխատել, դրա համար գոյություն ունեն կարգապահական տույժեր։ Եթե մարդը աշխատում է եւ ոչ մի անգամ կարգապահական տույժ չի ստացել․․․»,-նշեց Մերի Շահազիզյանը։

Նա դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, լրատվամիջոցներին, չի պատրաստվում հետքայլ անել, ասում է՝ գնալու է մինչեւ վերջ։

Կապիտուլյանտի վերարտադրման հանրահավաքներին, հիշեցնենք, ողջ վարչական ռեսուրսն էր գործի դրվել, այդ թվում՝ մարզի «յուրային» բուժհաստատությունների տնօրենները, օրինակ՝ Աշտարակի ԲԿ տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը, որը, ըստ մեր տեղեկությունների, բուժկենտրոնի անձնակազմի առաջ խիստ պահանջ էր դրել՝ պարտադիր ներկա լինել կապիտուլյանտ իշխանության նախընտրական հանրահավաքին եւ բերել հարազատներին, ընտանիքի անդամներին՝ ցուցակներով։ Արգիշտի Հովհաննիսյանը սպառնացել էր նաեւ, որ անպայման ստուգելու է ցուցակները, թե ով ում բերեց ու քանի հոգու բերեց։ Հիմա հերթը թրաշամանուկ մարզպետինն է, որը փորձում է ազատվել ոչ յուրային կադրերից։

Հիշեցնենք, 2000 թ. Արագածոտնի մարզը փոխհամագործակցության պայմանագիր կնքեց ՌԴ Լենինգրադի մարզի հետ։ Ռ. Քոչարյանն ընդունեց մարզի պատվիրակությանը և խրախուսեց այդպիսի հորիզոնական կապերի ստեղծումը հատկապես առևտրատնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում։ Ցավոք, տարիներ շարունակ նման կապերը սառեցվեցին 2018 թվականից՝ մեզ հայտնի սուբյեկտիվ պատճառներով, ինչպես ՌԴ Արխանգելսկի և Վայոց ձորի, ՌԴ Վոլոգդայի և Արմավիրի և այլ փոխհամագործակցությունները ՌԴ-ի և ՀՀ մարզերի միջև։ Օրինակ՝ Լենինգրադի նահանգապետ Դրոզդենկոն 2019 թ. հայտարարեց, որ, քանի դեռ Արագածոտնի մարզպետն է մի մարդ, որն անարգել է ՌԴ դրոշը ՌԴ դեսպանատան մոտ սորոսական բողոքի ցույցի ժամանակ, ինքը չի շարունակի փոխհամագործակցությունն այդ մարդու հետ։ Իսկ այդ արարքի հեղինակը եղել է հենց մեր այսօրվա «հերոսը»՝ Դավիթ Գեւորգյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առանց զինգրքույկների զինվորներ են եկել քվեարկելու, սակայն մենք թույլ չենք տվել. Հանձնաժողովի նախագահ

Հաջորդ գրառումը

Կինեմատոգրաֆիստների միությունն ահազանգում է՝ Կինոյի տան շենքը ենթարկվում է անօրինական զավթումների (լուսանկարներ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Հաջորդ գրառումը

Կինեմատոգրաֆիստների միությունն ահազանգում է՝ Կինոյի տան շենքը ենթարկվում է անօրինական զավթումների (լուսանկարներ)

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական