«Ո՞վ է այդ պոտենցիալ զինվորը, եթե մենք չենք, ո՞վ է ասել, որ մենք չպետք է լինենք այդ պոտենցիալ զինվորը։ Մենք մեր ընտանիքի
անդամներին պետք է ասենք՝ գիտե՞ք ինչ, հանուն հայրենիքի, եթե մեզ հետ բան պատահի,
սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք մեզանով, ոչ թե ատելությամբ
լցվեք նրանց նկատմամբ, ովքեր ապրում են, այլ դա դիտարկեք որպես մեր զոհողության
նպատակ», – Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով 44-օրյա պատերազմի մասին՝ Փաշինյանն ասել է. «Բոլորն իմացել են, որ ինչ-որ մի պահի պատերազմ է լինելու, ասել են՝ դե կլինի, կկանգնեցնենք։ Ո՞նց, ո՞նց պիտի կանգնեցնես, եթե դու այդ կամքը չունես ու այդ կամքն ապահովող ինստիտուտ
չես կառուցել»։