Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սյունիքն ու Արցախը հայոց պետականության հենասյուներն են

02/06/2021
- Տեղական

«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի. առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:

Գարեգին Նժդեհ


1921 թ. ապրիլի 26-ին՝ Տաթեւի համազանգեզուրյան 2-րդ համագումարում Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետություն։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն ու Հայաստանի ազգային արխիվը ապրիլի 26-ին Գորիսում կազմակերպել էին գիտաժողով՝ «Լեռնահայաստան-100» խորագրով։

«Երբ խոսում ենք անկախ պետականության մասին, մոռացության ենք տալիս, որ 1918-20 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունը, որը 1920 թ. դեկտեմբերի 2-ի երեւանյան համաձայնագրով կործանվել է քեմալաբոլշեւիկյան համագործակցության հետեւանքով, այնուամենայնիվ իրականության մեջ այլ փոխակերպումներով դեռ շարունակել է իր գոյությունը պահպանել մինչեւ 1921 թ. հուլիսի կեսերը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Այդ ժամանակ Երեւանում խորհրդային իշխանության հաստատումից, այսինքն՝ անկախ պետականության կորստից հետո Հայաստանի Հանրապետության հարավում՝ Զանգեզուրում, ազգաբնակչությունը Գարեգին Նժդեհի գլխավորությամբ շարունակեց պայքարը, քանի որ նրա համոզմամբ, մեր հայրենիքի այդ հատվածը հանիրավի էր հայտնվել Ադրբեջանի կազմում։ Արդյունքում, 1920-ի դեկտեմբերի 25-ին Տաթեւի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան առաջին համագումարը եւ որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն, մինչեւ պարզ կդառնար Հայաստանի Հանրապետությանը միանալու հնարավորությունը։

Արդեն 1921-ի փետրվարի 18-ին Երեւանում սկսված ապստամբությունից հետո այն փաստորեն մաս կազմեց արդեն նորից վերականգնված Հայաստանի անկախ Հանրապետության։ Ինչպես հայտնի է, Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ապստամբության հաղթանակից հետո Հայրենիքի փրկության կոմիտեն իշխանության մնաց մինչեւ 1921 թ. ապրիլի 2-ը։ Երբ Կարմիր բանակը Վրաստանը խորհրդայնացնելուց հետո վերադարձավ Հայաստան, Երեւանի մտավորականությունը, զինվորականությունը, որ կարող էր բռնաճնշումների ենթարկվել, ինչպես եղել էր հունվար-փետրվար ամիսներին, ստիպված եղավ թողնել Երեւանը եւ տեղափոխվել Զանգեզուր, որը 1921-ի ապրիլի 27-ին համազանգեզուրյան երկրորդ համագումարում հռչակվեց որպես Լեռնահայաստան։ Այսպիսով՝ անկախ Հայաստանը շարունակեց իր գոյությունը պահպանել, եւ պատահական չէ, որ հունիսի մեկին Լեռնահայաստանը Գարեգին Նժդեհի առաջարկությամբ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։ Դրանով ձեռնոց նետվեց բոլշեւիկյան Հայաստանին՝ հասկացնելով, որ Սյունիքը որեւէ կերպ չի հաշտվի այն մտքի հետ, որ երկրամասը պետք է միացվի Ադրբեջանի ԽՍՀ-ին։ «Այդ հանգամանքը վճռական նշանակություն ունեցավ, որպեսզի բոլշեւիկները հաշտվեին այն մտքի հետ, որ Զանգեզուրը պետք է մնա Խորհրդային Հայաստանի կազմում։ Հուլիսի կեսերին Մեղրիի հատվածում Արաքսն անցնելուց առաջ Նժդեհը ասաց իր հայտնի խոսքերը, որ եթե պարզվի Զանգեզուրը մաս է կազմելու Խորհրդային Ադրբեջանին, ապա ինքը նորից կվերադառնա եւ կշարունակի պայքարը։ Բարեբախտաբար դա տեղի չունեցավ, որովհետեւ այն ժամանակ խորհրդային ղեկավարությունը եւս հասկացավ Զանգեզուրի ռազմավարական նշանակությունը պանթուրքիզմի ճանապարհը կասեցնելու համար»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ 100 տարի անց, կարեւորելով այս պատմական իրադարձությունը, ապրիլի 26-ին Գորիսում, իսկ 27-ին հենց Տաթեւի վանքում կազմակերպեցին գիտաժողով-քննարկում՝ նվիրված Լեռնահայաստանին։

Ակադեմիկոսը նկատեց, որ այսօր եւս Զանգեզուրի՝ Սյունիքի խնդիրը բավականին սրված է, եւ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Արցախից բացի, հավակնություններ ունի նաեւ Սյունիքի նկատմամբ, ինչի մասին բացահայտ հայտարարում է։ Նրանց երազանքն է Սյունիքի վրայով կապ հաստատել Նախիջեւանի հետ, որը նույնպես հայկական պատմական տարածք է։ Հիշեցնենք, որ Նախիջեւանն Ադրբեջանի կազմում է հայտնվել 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի միջոցով, երբ բոլշեւիկյան Ռուսաստանը քեմալական Թուրքիայի քաղաքականության հետեւանքով այն զիջեց Ադրբեջանին։

Մելքոնյանը գիտաժողովում ելույթ ունենալով «Սյունիքը հայոց պետականության հոլովույթում» թեմայի շուրջ, նշել է, որ Սյունիքը հայոց պետականության ողնաշարներից մեկն է ոչ միայն նորագույն դարաշրջանում, այլեւ՝ Արցախի հետ միասին դեռեւս վաղ միջնադարից Սյունիքն ուներ որոշակի կարգավիճակ հայոց պետականության ընդհանուր հոլովույթի մեջ։ «Սյունիքը իր աշխարհագրական դիրքը, ժողովրդի խրոխտ ոգին օգտագործելով, Արցախի հետ միասին կազմել են հայոց պետականության հենասյուները։ Մենք մեր պարտքն ենք համարել գիտաքաղաքական առումով կարեւորել պատմական այդ իրադարձությունը»,- հավելեց նա։

RՄեկ դար առաջվա իրողությունները, ցավոք, արդիական են նաեւ մեր օրերում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր մենք ունե՞նք անհրաժեշտ քաղաքական, ռազմական, հոգեբանական ներուժը, որպեսզի կարողանանք դիմագրավել ներկա մարտահրավերներին, պատմաբանը նկատեց, որ հայ ժողովուրդը իր բազմահազարամյա պատմության ընթացքում մղձավանջային դարաշրջաններ շատ է տեսել, բայց կարողացել է դրանք հաղթահարել։ Նա հիշատակեց դրանցից մի քանիսը՝ ցույց տալու համար հայերիս անկոտրում ոգին եւ ապրելու կամքը։ Այսպես, 15-18-րդ դարերում, երբ Հայաստանը «ոտնատակ» էր գնում զանազան քոչվոր ցեղերի ասպատակություններին եւ պարսկա-թուրքական երկարատեւ եւ արյունալի պատերազմներին, բայց այդքանից հետո էլ հայ ժողովուրդը կարողացավ ուղղել իր մեջքը։ 1915 թ. ցեղասպանությունից հետո, երբ կորցրեցինք մեր էթնոսի եւ հայրենիքի երկու երկրորդը, ընդամենը երեք տարի անց՝ մայիսյան հերոսամարտերում կարողացանք հաղթանակ տոնել եւ կյանքի կոչել Հայաստանի անկախ Հանրապետությունը։ 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից երեք տարի անց Հայաստանը կարողացավ անկախություն ձեռք բերել եւ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ տոնել, որն ամրագրվեց 1994թ. մայիսի 12-ին՝ թշնամուն զինադադար պարտադրելով։ «Այն, ինչ այսօր է տեղի ունենում, շատ տխուր է եւ կարծես վայել չէ մեր ժողովրդին, որ հուսահատ վիճակում է գտնվում, բայց նորից պատմաբանի տրամաբանությամբ հաստատակամորեն կնշեմ, որ մենք մեր մեջ անպայմանորեն ուժ կգտնենք, որքան էլ տկարացած լինենք։ Լիահույս սպասում եմ այն հաղթական օրվան, որից հետո սկսվելու են մեր շղթայական հաղթանակները։ Միայն թե պետք է կամք, միակամություն եւ ամենակարեւորը՝ հավատ, հանգամանք, որը դարեր շարունակ ունեցել ենք վաղվա օրվա նկատմամբ»,- ասաց զրուցակիցս։


Լուսինե Մխիթարյան

Աղբյուրը՝ hhpress.am

Նախորդ գրառումը

Գերագոյն Սուտասանը

Հաջորդ գրառումը

«…Շատ սուր միջոցառումներում օպեր աշխատող Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանն իրեն դրևսորել է տղամարդու պես…». Սերժ Սարգսյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Նորություններ

Փաշինյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետին

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իմ կենսագրությունը, Ծառուկյան ազգանունը և կառուցելը նույնականացել են. ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

«…Շատ սուր միջոցառումներում օպեր աշխատող Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանն իրեն դրևսորել է տղամարդու պես…». Սերժ Սարգսյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական